Հա

Քաղաքական

05/09/2018 - 13:40

Խնդիրներ կան եւ դրանք պէտք է լուծել. Քաղաքագէտները՝ Փաշինեանի ու Պուտինի հանդիպման մասին

Քաղաքագէտները կարծում են, որ Հայաստանի իշխանութիւնները պէտք է Ռուսաստանի հետ յարաբերութիւնները հարթելուն ուղղւած քայլեր մշակեն։

«alikonline.ir» - Քաղաքագէտները կարծում են, որ Հայաստանի իշխանութիւնները պէտք է Ռուսաստանի հետ յարաբերութիւնները հարթելուն ուղղւած քայլեր մշակեն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կայանալիք հանդիպումն ուղղւած է երկրների միջեւ յարաբերութիւնները հարթելուն։

«Sputnik» Արմենիայի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց քաղաքագէտ Ռոման Մելիքեանը։

Սեպտեմբերի 8-ին կը կայանայ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանդիպումը։ Վարչապետի առաջիկայ այցը Ռուսաստան իշխանափոխութիւնից յետոյ արդէն թւով երրորդն է։

Քաղաքագէտը կարծում է, որ Ռուսաստանի նախագահի վերջերս կայացած հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ,  Ռուսաստանից եկած տարատեսակ յայտարարութիւնները, այդ թւում` ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովի շուրթերից, նաեւ Արեւմուտքի զուսպ վերաբերմունքը ստիպում են Փաշինեանի կառավարութեանը վերանայել իրենց դիրքորոշումը հայ-ռուսական կապերի հարցում։

«Ըստ ամենայնի` հանդիպմանը քննարկւելու են հայ-ռուսական յարաբերութիւններն ու արցախեան կարգաւորումը։ Հաւանաբար, քննարկւելու է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հնարաւորութիւնը»,- կարծում է  Մելիքեանը։

Քաղաքագէտը կարծում է նաեւ, որ ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովի կալանքի մասին որոշումից յետոյ Հայաստանը պէտք է վերահաստատի Ռուսաստանի հետ իր վստահելի գործընկեր լինելը։

Քաղաքագէտ Սուրէն Սարգսեանն իր հերթին ասաց, որ հայ-ռուսական յարաբերութիւնները ոչ բարենպաստ  շրջան  են ապրում։ Նա կարծում է, որ Ռուսաստանն անհանգստանալու առիթ ունի, հաշւի առնելով Փաշինեանի ու իր կառավարութեան գործողութիւնները։ Նրա կարծիքով` ՀՀ իշխանութիւնները պէտք է զիջումների գնան, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը կապւած են դաշնակցային յարաբերութիւններով։

«Սա բարձր մակարդակով արդէն երրորդ հանդիպումն է, ինչը վկայում է խնդիրների առկայութեան մասին, որոնք պէտք է քննարկել ու լուծել։ Իշխանութիւնները պէտք է յիշեն, որ հայ-ռուսական յարաբերութիւնները կարեւոր են մեր երկրի համար ինչպէս տնտեսական, այնպէս էլ՝ քաղաքական առումով»,- ընդգծեց Սարգսեանը։

Նա կոչ արեց  ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանին, պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանին երկկողմանի յարաբերութիւնների հարթմանն ուղղւած յստակ քայլեր մշակել։

Յիշեցնենք, որ աւելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը, մեկնաբանելով 2008 թւականի մարտի 1-ին բողոքի ակցիան ցրելու մասին գործը, յայտնել էր, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնները հակասում են երկրի նոր ղեկավարութեան այն յայտարարութիւններին, թէ քաղաքական վենդետա չի լինելու։ Աւելի ուշ նա յայտնել էր, որ Մոսկւան չի արել մի բան, որը կարելի է Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ անւանել։ ՀՀ կառավարութեան անդամներն ու Փաշինեան ինքը բազմաթիւ անգամ յայտարարել են, որ երկու երկրների միջեւ խնդիրներ չկան։

Յարակից լուրեր

  • ՀՅԴ ԳՄ անդամները հանդիպել են լիբանանյան պատւիրակութեան հետ
    ՀՅԴ ԳՄ անդամները հանդիպել են լիբանանյան պատւիրակութեան հետ

    Այսօր ՀՅԴ «Սիմոն Վրացեան» կենտրոնում ՀՅԴ ԳՄ անդամներ Լիլիթ Գալստեանը եւ Արծւիկ Մինասեանը հանդիպեցին Լիբանանի Բեքաայի նահանգապետ Քամալ Աբու Ջաուդի, Այնճար հայավանի քաղաքապետ  Վարդգէս Խոշեանի եւ լիբանանցի գործարար Նիկոլաս Աբու Ֆասալի հետ:

  • «ԼՂ բանակցային գործընթացում նոր փաստաթո՞ւղթ կայ»․ «168 Ժամ»
    «ԼՂ բանակցային գործընթացում նոր փաստաթո՞ւղթ կայ»․ «168 Ժամ»

    «168 Ժամ»-ը գրում է․ «Յունիսի 21-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ տեղի ունեցած հանդիպման կարեւոր կողմն այն էր, որ համանախագահները պաշտօնապէս կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ»,- երէկ նման յայտարարութիւն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը:

  • Հանդիպում ազգային առաջնորդարանում
    Հանդիպում ազգային առաջնորդարանում

    Երկուշաբթի, յունիսի 24-ին, առաջնորդարանի գրասենեակում թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին հանդիպեցին 2009-ին, Թեհրան-Երեւան չւերթի աւիավթարի զոհերի պարագաները:

  • Տեղի է ունեցել ՀՅԴ-ՌԱԿ հանդիպում
    Տեղի է ունեցել ՀՅԴ-ՌԱԿ հանդիպում

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը շարունակում է քաղաքական խորհրդակցութիւնների շարքը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ՝ քննարկելու համար երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակին առնչւող հարցեր:

  • Պուտինն արգելել է ռուսական աւիաընկերութիւնների դէպի Վրաստան թռիչքները
    Պուտինն արգելել է ռուսական աւիաընկերութիւնների դէպի Վրաստան թռիչքները

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելում է ռուսական աւիաընկերութիւններին յուլիսի 8-ից իրականացնել փոխադրումներ Ռուսաստանից դէպի Վրաստան:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։