Կրեմլի պաշտօնական կայքը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանդիպմանը քննարկւելիք օրակարգային հարցերը:
«alikonline.ir» - Կրեմլի պաշտօնական կայքը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանդիպմանը քննարկւելիք օրակարգային հարցերը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:
«Սեպտեմբերի 8-ին տեղի կունենայ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ, ով կը լինի Մոսկւայում՝ աշխատանքային այցով: Նախատեսւում է քննարկել ռուս-հայկական դաշնակցային յարաբերութիւնների զարգացման հիմնական հարցերը, ինչպէս նաեւ համագործակցութիւնը եւրասիական տարածաշրջանի ինտեգրացիոն միաւորումներում»,- ասւած է Կրեմլի մամուլի ծառայութեան հաղորդագրութեան մէջ: