Print this page
06/09/2018 - 10:20

«Ժողովուրդ». «Փաշինեանը յայտնւել է լուրջ խնդրի առաջ. Կրեմլը հասկացրել է՝ ում է դէմ իշխանական վերնախաւում»

«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր վարած կադրային քաղաքականութեան արդիւնքում կայտնւել է լուրջ խնդրի առաջ. Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի համար շարունակում են անընդունելի մնալ մի շարք առանցքային պաշտօնեաներ:

«alikonline.ir» - «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր վարած կադրային քաղաքականութեան արդիւնքում կայտնւել է լուրջ խնդրի առաջ. Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի համար շարունակում են անընդունելի մնալ մի շարք առանցքային պաշտօնեաներ:

Խօսքն այն անձանց մասին է, որոնք տարիներ շարունակ բացայայտ թշնամական կեցւածք են ունեցել ՌԴ-ի նկատմամբ՝ վիրաւորական արտայայտութիւններ անելով այդ երկրի իշխանութիւնների հասցէին, իսկ այսօր բարձր պաշտօն են զբաղեցնում Հայաստանում:

Այս առումով առանցքային դէմքերից են ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանն ու Պետական վերահսկողական ծառայութեան ղեկավար Դաւիթ Սանասարեանը:

Ինչպէս պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբիւրները, ռուսական կողմը բաց տեքստով պարբերաբար հասկացրել է, որ իրենց համար անցանկալի է նման անձանց ներկայութիւնն իշխանական վերնախաիում, եւ որ դա չի բխում երկու երկրների շահերից, քանի որ առնիազն իրենք շատ հարցերում չեն վստահում կոնկրետ անձանց:

Մամուլում գրւել է, որ Արմէն Գրիգորեանին ռուսական կողմը չի վստահում ռազմաքաղաքական բնոյթի շատ փաստաթղթեր՝ մտածելով, որ դրանք կարող են յայտնւել ամերիկացիների ձեռքում: Նման խնդիրներ կան նաեւ Դաւիթ Սանասարեանի դէպքում:

Աւելին՝ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբիւրների՝ այդ ամենի հետեւանքով Պետական վերահսկողական ծառայութեանը շատ յաճախ չեն ընդունում ու չեն նկատում նաեւ երկրի ներսում: Աւելին, երբ նրա ղեկավարած կառոյցի աշխատակիցները ստուգումների նպատակով մտել են ՊՆ, զինւորական վերնախաւն անլուրջ է մօտեցել նրանց՝ ասելով, որ այստեղ անելիք չունեն»:

Յարակից լուրեր