Հա

Քաղաքական

08/09/2018 - 10:55

ՀՀ նախագահ. «Հայաստան-Իրան-Եւրասիա համագործակցութիւնը հեռանկարներ եւ շատ մեծ հնարաւորութիւններ ունի»

Հայաստան-Իրան-Եւրասիա համագործակցութիւնը հեռանկարներ եւ շատ մեծ հնարաւորութիւններ ունի: Համոզւած եմ, որ կառավարութիւնն այս ուղղութեամբ շատ լուրջ կաշխատի: Այս մասին սեպտեմբերի 7-ին «Հայաստան ԷՔՍՊՕ 2018» ցուցահանդէս այցելութեան ընթացքում լրագրողներին ասաց Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեանը: 

«alikonline.ir» - Հայաստան-Իրան-Եւրասիա համագործակցութիւնը հեռանկարներ եւ շատ մեծ հնարաւորութիւններ ունի: Համոզւած եմ, որ կառավարութիւնն այս ուղղութեամբ շատ լուրջ կաշխատի: Այս մասին սեպտեմբերի 7-ին «Հայաստան ԷՔՍՊՕ 2018» ցուցահանդէս այցելութեան ընթացքում լրագրողներին ասաց Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեանը: Գրում է «news.am»-ը:

ՀՀ նախագահը նշեց, որ Հայաստանը պէտք է դառնայ ժամանակակից տեսանկիւնից ինդուստրիալ երկիր, 21-րդ դարի պետութիւն, որը կը կարողանայ իր արտադրանքն արտահանել աշխարհի տարբեր երկրներ: «Առաջին հերթին՝ հարեւան պետութիւններ եւ ԵԱՏՄ երկրներ»,- շեշտեց Սարգսեանը:

Յաւելենք, որ «Հայաստան ԷՔՍՊՕ 2018» 18-րդ առեւտրաարդիւնաբերական ունիւերսալ տարածաշրջանային ցուցահանդէս-համաժողովը կը տեւի մինչեւ սեպտեմբերի 9-ը: Կազմակերպիչներն են Հայաստանի արդիւնաբերողների եւ ձեռներեցների (Գործատուների) միութիւնը եւ «LOGOS EXPO Center»-ը: 

Ցուցահանդէսին մասնակցում են նաեւ շուրջ 10 իրանական ընկյերութիւններ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։