Հա

Քաղաքական

08/09/2018 - 11:30

«Փաստ». «Սերժ Սարգսեանը խուսափում է մարդաշատութիւնից. ՀՀԿ-ականները շփոթմունքի մէջ են»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ի տարբերութիւն նախկինի, իշխանափոխութիւնից յետոյ ՀՀԿ-ն գրեթէ ԳՄ նիստեր չի հրաւիրում, էլ չենք խօսում խորհրդի նիստերի մասին: Բանն այն է, որ կուսակցութեան ղեկավար Սերժ Սարգսեանն ուղղակի խուսափում է մարդաշատութիւնից: 

«alikonline.ir» - «Փաստ» օրաթերթը գրում է. «Ի տարբերութիւն նախկինի, իշխանափոխութիւնից յետոյ ՀՀԿ-ն գրեթէ ԳՄ նիստեր չի հրաւիրում, էլ չենք խօսում խորհրդի նիստերի մասին: Բանն այն է, որ կուսակցութեան ղեկավար Սերժ Սարգսեանն ուղղակի խուսափում է մարդաշատութիւնից: Նա նախընտրում է առանձին հանդիպումներ ունենալ մի քանի «կարկառունների» հետ, իսկ միւսների հետ կապը պահել վերոնշեալ մի քանիսի միջոցով:

Արդիւնքում խորհրդի անդամներից շատերը (առաւել եւս՝ շարքային կուսակցականները) ուղղակի տարակուսանքի ու շփոթմունքի մէջ են, չգիտեն իրենց անելիքները: «Փաստ»-ի հետ զրոյցում նրանցից մէկն ասաց, թէ ամբողջ բացասականը, որ եղել է անցած տարիներին, տարածւում է բոլոր ՀՀԿ-ականների վրայ, անկախ նրանից՝ կապ ունեն այդ ամէնի հետ, թէ ոչ. արդիւնքում դժւար է նոյնիսկ «մարդամէջ» դուրս գալը: Իսկ կուսակցական ղեկավարութիւնը ոչինչ չի ասում հետագայ անելիքների մասին:

Աւելին, մեր զրուցակցի խօսքերով, աշնանը կայանալիք համագումարն էլ երեւի թէ չի կայանայ: Ի դէպ, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ յատկապէս մարզերում մարդիկ մեծ քանակով դուրս են գալիս ՀՀԿ-ից, իսկ նրանք, որոնք չեն ուզում պահի թելադրանքով առաջնորդւել, ուղղակի անելանելի դրութեան մէջ են»:

Յարակից լուրեր

  • «Փաստ». «Վիգէն Սարգսեանը յեղաշրջում է արել ՀՀԿ-ում»
    «Փաստ». «Վիգէն Սարգսեանը յեղաշրջում է արել ՀՀԿ-ում»

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Ես երբեք ո՛չ մանդատի, ո՛չ ցուցակի համար կռիւ չեմ տւել, համոզւած եմ՝ Արմէն Աշոտեանը եւս, մեր պայքարը մանդատի համար չէ, մեր պայքարը գաղափարի, սկզբունքի համար է, մեր պայքարը ցուցակում լաւ տեղ ունենալու համար չէ, մենք ամէն մէկս ունենք մեր տեղը»,- ՀՀԿ ԳՄ նախօրէի նիստից առաջ լրագրողներին ասել է ՀՀԿ խօսնակ Էդւարդ Շարմազանովը՝ պատասխանելով ՀՀԿ նախընտրական ցուցակը իր, Արմէն Աշոտեանի ու Վիգէն Սարգսեանի կողմից գլխաւորելու հաւանականութեան մասին հարցին:

  • ՀՀԿ-ն մասնակցելու է ՀՀ ԱԺ ընտրութիւններին, ցուցակը կը գլխաւորի Վիգէն Սարգսեանը
    ՀՀԿ-ն մասնակցելու է ՀՀ ԱԺ ընտրութիւններին, ցուցակը կը գլխաւորի Վիգէն Սարգսեանը

    ՀՀԿ-ն յայտարարել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւններին մասնակցելու մտադրութեան մասին: Կուսակցութեան ցուցակը գլխաւորելու ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Վիգէն Սարգսեանը: 

  • Արամ Սարգսեան. «ՀՀԿ-ն ու ՔՊ-ն կարող են դաշինք կնքել, որովհետեւ գաղափարական նոյն հարթութեան վրայ են»
    Արամ Սարգսեան. «ՀՀԿ-ն ու ՔՊ-ն կարող են դաշինք կնքել, որովհետեւ գաղափարական նոյն հարթութեան վրայ են»

    «Հանրապետական» կուսակցութիւնն ու «Քաղաքացիական պայմանագիր»-ը կարող են դաշինք կնքել, որովհետեւ այսօրւայ դրութեամբ գաղափարախօսական առումով նոյն հարթութեան վրայ են: Այս մասին երէկ՝ նոյեմբերի 10-ին յայտարարեց «Հանրապետութիւն» կուսակցութեան նախագահ Արամ Սարգսեանը` «Մենք» դաշինքի ստեղծման յուշագրի ստորագրումից յետոյ:

  • Գործարարն ապրում է իր բիզնեսով
    Գործարարն ապրում է իր բիզնեսով

    Միանգամայն սպասելի էր, որ ԲՀԿ-ն, ինչպէս նաեւ ՀՀԿ-ի մէկուկէս տասնեակից աւելի պատգամաւորներ (հիմնականում՝ գործարարներ) հաւատարմութեան երդում տւեցին նոր իշխանութեանը` Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ: Այն, ինչ առաջներում մենք՝ լրագրողներս, կոչում էինք «առնետավազք», հիմա կրում են աւելի մեղմ, կասէի անգամ՝ աւելի վսեմ անուններ՝ ապաշխարել են, դարձի են եկել, Աստծոյ լոյսն է նրանց վրայ սփռւել, հասկացել են, որ իշխանութեան կրողը ժողովուրդն է:

  • «Այս էժան խաղում մենք չկանք». ՀՀ ԱԺ ՀՀԿ 4 պատգամաւորների յայտարարութիւնը
    «Այս էժան խաղում մենք չկանք». ՀՀ ԱԺ ՀՀԿ 4 պատգամաւորների յայտարարութիւնը

    ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցութեան չորս պատգամաւոր յայտարարութիւն են տարածել՝ անդրադառնալով նախօրէին մի շարք պատգամաւորների, այդ թւում, ՀՀԿ-ականների՝ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրութիւններ անցկացնելու վերաբերեալ յայտարարութեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։