Հա

Քաղաքական

08/09/2018 - 11:50

Նիկոլ Փաշինեան. «Ողջ հայ ժողովուրդը պէտք է պատրաստ լինի Ադրբեջանին տալու անհրաժեշտ հակահարւած»

Հայաստանի հանրային հեռուստատեսութեան «Զինուժ» հաղորդմանը հարցազրոյց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ, ով խօսել է ԼՂ կարգաւորման, Ադրբեջանի նկրտումների եւ պատերազմի մասին: 

«alikonline.ir» - Հայաստանի հանրային հեռուստատեսութեան «Զինուժ» հաղորդմանը հարցազրոյց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ, ով խօսել է ԼՂ կարգաւորման, Ադրբեջանի նկրտումների եւ պատերազմի մասին: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

ՀՀ արչապետի խօսքով` գերագոյն հրամանատարի կարեւորագոյն յատկութիւնն ու հմտութիւնը դժւարութեան եւ օրհասական պահին հանրութեանը, պետութեանը, ժողովրդին, Զինւած ուժերին համախմբելու կարողութիւնն ու ընդունակութիւնն է: Եւ այսօր Հայաստանի ռազմաքաղաքական առաւելութիւններից մէկը ուժեղ եւ մարտունակ բանակի գոյութիւնն է:

«Ադրբեջանը շատ երկար տարիներ իր դիրքորոշումներով ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգաւորման իր պատկերացումը պատերազմն է: Սա նշանակում է, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետութիւնը, այլ ողջ հայ ժողովուրդը պէտք է պատրաստ լինի տալու անհրաժեշտ հակահարւած: Որեւէ մէկը չի կարող մեզ հետ սպառնալիքների, հարկադրանքի, ուժի լեզւով խօսել. «Մեր զինւորներին ուզում եմ ասել՝ դուխով»»,- ասաց Փաշինեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։