Print this page
08/09/2018

«Ժողովուրդ». «Կարեւոր հանդիպման նախաշեմին. հայ-ռուսական յարաբերութիւններում ինչ-որ բան այն չէ՞»

«Ժողովուրդ» թերթն իր էլեկտրոնային համարում գրում է. «Այսօր Մոսկւայում տեղի կունենայ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա կարեւոր իրադարձութիւն է վերջին շաբաթներին հայ-ռուսական յարաբերութիւնների լարւածութեան մասին խօսակցութիւնների համատեքստում: 

«alikonline.ir» - «Ժողովուրդ» թերթն իր էլեկտրոնային համարում գրում է. «Այսօր Մոսկւայում տեղի կունենայ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա կարեւոր իրադարձութիւն է վերջին շաբաթներին հայ-ռուսական յարաբերութիւնների լարւածութեան մասին խօսակցութիւնների համատեքստում: Տիրապետող տեսակէտ կայ, որ ՌԴ-ն չի ողջունում մարտի 1-ի գործով ՀՀ նախկին իշխանութիւններին մեղադրանք առաջադրելու գործընթացը, եւ Փաշինեան-Պուտին հանդիպման ժամանակ այս հարցը լինելու է քննարկումների առանցքային թեման:

Մինչ այս երէկ իրար յաջորդեցին մի քանի ուշագրաւ փաստեր. ռուսական «Ինտերֆաքս» գործակալութիւնը, յղում անելով իր աղբիւրներին, գրեց, թէ ՌԴ տարածքում հանւել է ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար, մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայէլ Յարութիւնեանի հետախուզումը: Աւելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը սոցիալական ցանցում գրառում արեց, թէ «Բոլոր մարդասպանները պէտք է պատասխանատւութեան կանչւեն, թալանւածը մինչեւ վերջին լուման պէտք է վերադարձվի ժողովրդին: Ուրիշ տարբերակ պարզապէս չկայ»:

Ու տպաւորութիւն էր, որ Փաշինեանի գրառումը «Ինտերֆաքս»-ի տարածած հաղորդագրութեան պատասխանն էր: Միաժամանակ տեսակէտ կայ, որ Փաշինեանի խօսքերն անուղղակի ապացոյցն էին այն բանի, որ հայ-ռուսական յարաբերութիւններում ինչ-որ մի բան այն չէ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբիւրները հակւած են կարծելու, որ պատահական չէր ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի յայտարարութիւնը, թէ ինքը լարւածութիւն չի տեսնում հայ-ռուսական յարաբերութիւններում, վստահ է` Պուտին-Փաշինեան հանդիպումն անցնելու է շատ բարեկամական մթնոլորտում ու բարձր մակարդակով։ Այսպիսով, մոսկովեան այցից առաջ փորձ է արւում անհասկացւածութիւնը վերացնել:

Այդ համատեքստում էր նաեւ «Զինուժ» հաղորդաշարին Փաշինեանի երեկւայ հարցազրոյցը, որտեղ պնդել է, թէ ՌԴ-ի հետ յարաբերութիւններն առանձնայատուկ տեղ ունեն, եւ յաւելել. «Մեր յարաբերութիւնները պէտք է լինեն շատ աւելի բարձր մակարդակի, շատ աւելի ռազմավարական, շատ աւելի գործընկերային եւ շատ աւելի եղբայրական»։

Յարակից լուրեր