Հա

Քաղաքական

09/09/2018 - 08:40

«Որեւէ մէկին թոյլ չենք տայ Հայաստանի հետ սպառնալիքների լեզւով խօսել». Փաշինեանը Մոսկւայում անդրադարձել է ԼՂ հակամարտութեան կարգաւորմանը

Մոսկւայում հայ գործարարների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաբի հակամարտութեան կարգաւորմանը:

«alikonline.ir» - Մոսկւայում հայ գործարարների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաբի հակամարտութեան կարգաւորմանը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ իրեն յաճախ են հարցնում՝ Հայաստանը ԼՂ հակամարտութեան կարգաւորման հարցում պատրա՞ստ է փոխզիջումների:

«Ես, այդ հարցին պատասխանելիս, միշտ հարկ եմ համարում ընդգծել, որ առաջինը պէտք է Ադրբեջանին հարցնել՝ արդեօք նա պատրա՞ստ է փոխզիջումների, որովհետեւ այն իրավիճակում, երբ Ադրբեջանն անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի եւ Արցախի հասցէին, որեւէ ձեւով ասել, որ Հայաստանը պատրաստ է փոխզիջումների, կը նշանակի թուլութիւն ի ցոյց դնել: Մենք երբեք դա չենք անի: Եւ ասում ենք, որ Հայաստանի հետ որեւէ մէկը չի կարող խօսել սպառնալիքների լեզւով: Մենք դա ուղղակի թոյլ չենք տայ»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նա նաեւ նշեց, որ ապագայում Արցախը պատկերացնում է որպէս Հայաստանի մաս: «Ինչ վերաբերւում է ապագայ մեր պատկերացումներին, ես նախկինում էլ ասել եմ, որ պատկերացնում եմ Արցախը որպէս Հայաստանի մաս: Իսկ այդ ճանապարհը կարող է բաղկացած չլինել մէկ քայլից, այն կարող է բաղկացած լինել երկու կամ երեք քայլից, բայց ապագայի մեր տեսլականը միանշանակ դա է: Եւ այստեղ որեւէ կասկած չի կարող լինել»,- եզրափակեց ՀՀ վարչապետը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։