Հա

Քաղաքական

09/09/2018 - 08:50

Փաշինեանը բացեց փակագծերը. ի՞նչ առաքելութիւն է իրականացնելու Հայաստանը Սիրիայում

Հայաստանն ու Ռուսաստանը շուտով Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու, ՌԴ-ում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից յետոյ լրագրողներին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը:

«alikonline.ir» - Հայաստանն ու Ռուսաստանը շուտով Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու, ՌԴ-ում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից յետոյ լրագրողներին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը: Հաղորդում է «Sputnik» Արմենիան:

«Դա ամբողջովին հումանիտար ծրագիր է եւ որեւէ ռազմական բաղադրիչ չի պարունակում»,- շեշտեց նա։

Փաշինեանը նշեց, որ արդէն պաշտօնապէս կարող է յայտարարել` Հայաստանի Հանրապետութիւնը Սիրիայի Հալէպ քաղաքում հումանիտար առաքելութիւն կիրականացնի, որի հիմնական նպատակը Հալէպի եւ ընդհանրապէս Սիրիայի հայ համայնքին աջակցելն է։

«Ես արդէն կարող եմ այդ մասին  պաշտօնապէս ասել: Ծրագրի հիմնական նպատակը Հալէպի հայկական համայնքին եւ Սիրիային օգնելն է: Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրներն ընդունեցին այս համատեղ որոշումը, եւ Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան մարդասիրական առաքելութեան ներկայացուցիչները կը գործեն Հայաստանի դրօշի ներքոյ»,- ասել է Փաշինեանը:

Նա յաւելել է, որ այդ մարդասիրական առաքելութիւնն անցկացւելու է Ռուսաստանի հետ համատեղ: Փաշինեանը յոյս է յայտնել, որ գործընթացում կը ներգրաււեն միջազգային հանրութեան այլ ներկայացուցիչներ:

«Հայաստանն այդ հարցում յատուկ հետաքրքրութիւն ունի, քանի որ Սիրիայում հայկական համայնք կայ, յատկապէս  Հալէպում է այն մեծ: Մենք կարեւոր ենք համարում մարդասիրական օգնութիւն ցուցաբերելը: Տւեալ դէպքում խօսքն ականազերծման եւ բժշկական օգնութեան տրամադրման մասին է»,- բացատրել է Փաշինեանը:

Միեւնոյն ժամանակ նա ընդգծել է, որ սա ամբողջութեամբ  հումանիտար ծրագիր է, ոչ մի ռազմական տարր այն չի պարունակում:

«Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրներն այս համատեղ որոշումը կայացրել են, եւ ՀՀ ՊՆ հումանիտար առաքելութեան ներկայացուցիչները կը գործեն Հայաստանի դրօշի ներքոյ։ Այս առաքելութիւնը մենք իրականացնելու ենք Ռուսաստանի հետ համատեղ, քանի որ սա մարդասիրական առաքելութիւն է, յուսով եմ` միջազգային հանրութեան նորանոր ներկայացուցիչներ կը ներգրաււեն այս գործընթացին»,- ասաց Փաշինեանը։

Նրա խօսքով` Հայաստանն առանձնայատուկ հետաքրքրութիւն ունի այս հարցում` հաշւի առնելով հայ համայնքի առկայութիւնը։

«Եւ մենք կարեւոր ենք համարում հումանիտար օգնութիւն ցուցաբերելը։ Մօտաւորապէս նոյնպիսի առաքելութիւններ իրականացնում ենք նաեւ այլ երկրներում»,- ասաց ՀՀ վարչապետը։

Փաշինեանն ընդգծեց` տւեալ դէպքում Հայաստանն իրականացնելու է բժշկական եւ հումանիտար ականազերծման առաքելութիւն։

Յարակից լուրեր

  • Իշխանութիւնն ատում է հերոսականը
    Իշխանութիւնն ատում է հերոսականը

    Հայաստանի Հանրապետութեան ներկայիս՝ մէկուկէսամեայ իշխանութիւնն արդէն բազմիցս ցոյց է տւել, որ հակակրանք ունի ցանկացած հերոսականի, ազգայինի նկատմամբ: Իշխանութեան ներկայացուցիչները, կարծես, չեն կարողանում համակերպւել այն հանգամանքի հետ, որ իրենք հերոս չեն, Արցախեան գոյամարտի, Ապրիլեան պատերազմի մասնակից-առաջամարտիկ չեն, պետականաշինութեան մէջ ներդրում չունեն: Բանակից «թռած»-ի սինդրոմն է ուղեկցում նրանց, փորձում են ամէն կերպ ազատւել այդ պիտակից, սակայն միայն հակառակն է ստացւում:

  • Ընկերական մտորումներ
    Ընկերական մտորումներ

    Վերջերս հաւաքական զրոյցի մը ընթացքին յայտնուեցաւ այն կարծիքը, թէ սփիւռքահայ կեանքի մէջ լճացում մը, եթէ ոչ արդէն նահանջ մը կ՚արձանագրուի. պատճա՞ռը՝ մեր աւանդական կուսակցութիւններու, իրենց ուղեկից կազմակերպութիւններով հանդերձ եւ թեմական-եկեղեցական կառոյցներու ժամանակավրէպ դարձած ըլլալն է։

  • Ստեփան Դանիէլեան. «Սուպեր վարչապետութիւնից անցում ենք կատարում անվերահսկելի վարչապետութիւն»
    Ստեփան Դանիէլեան. «Սուպեր վարչապետութիւնից անցում ենք կատարում անվերահսկելի վարչապետութիւն»

    Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանի կարծիքով, ԱԺ-ում քննարկւել է մի նախագիծ, որով ԱԱԾ եւ ոստիկանապետի պաշտօնները դառնում են քաղաքական։

  • Հայաստանի անկայունութեան արտաքին «հմայքը»
    Հայաստանի անկայունութեան արտաքին «հմայքը»

    Գործող իշխանութիւններն ու նրանց առաջնորդը շատ են խօսում «Թաւշեայ յեղափոխութեանն» որեւէ արտաքին ուժի աջակցութեան բացառման մասին: Այս թեզը չի կարող ճշմարիտ լինել մի շարք պատճառներով. 

  • Ծանիր զքեզ, Սփիւռք
    Ծանիր զքեզ, Սփիւռք

    Ցեղասպանութեան հետեւանքով եւ Հայաստանի խորհրդայնացումէն յետոյ աշխարհացրիւ հայութեան համայնքային կազմակերպումը, որ պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով ինքզինք ճանչցաւ որպէս Սփիւռք, իր գոյապայքարը իմաստաւորեց եռակի յարացոյցով մը՝ վերապրում, հայապահպանում, հայրենադարձութիւն:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։