Հա

Քաղաքական

09/09/2018 - 09:00

Մոսկւայում կայացել է Նիկոլ Փաշինեանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Ռուսաստանի Դաշնութիւն աշխատանքային այցի շրջանակում, երէկ՝ սեպտեմբերի 8-ին, Մոսկւայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Ռուսաստանի Դաշնութիւն աշխատանքային այցի շրջանակում, երէկ՝ սեպտեմբերի 8-ին, Մոսկւայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ՀՀ վարչապետը եւ ՌԴ նախագահը քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերութեանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերով համագործակցութեան օրակարգին եւ զարգացման հեռանկարներին՝ քաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, հումանիտար եւ փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող այլ ոլորտներում:

Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետն անդրադառնալով երկկողմ յարաբերութիւններին՝ նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն փայլուն գործընկերային յարաբերութիւններ:

Ըստ նրա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների յաճախակիութիւնը վկայում է Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւնների յատուկ բնոյթի մասին։

Նիկոլ Փաշինենաը մասնաւորապէս ընդգծեց, որ երկու երկրները մեծ ներուժ ունեն տնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար կապերի ամրապնդման ոլորտներում։

ՌԴ նախագահը եւս ընդգծեց հայ-ռուսական յարաբերութիւնների յատուկ բնոյթը՝ նշելով, որ դա երեւում է երկկողմ յարաբերութիւնների բազմադարեայ պատմութեան ողջ ընթացքում։

Պուտինը յայտարարեց, որ երկու երկրների միջեւ յարաբերութիւնները զարգանում են բոլոր ուղղութիւններով՝ ընդգծելով, որ դա վերաբերում է քաղաքական, անվտանգութեան, տնտեսական համագործակցութեան ոլորտներին:

ՌԴ նախագահը յիշեցրեց, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառութիւնը նախորդ տարի աճել է մօտ 30 տոկոսով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։