Print this page
09/09/2018 - 14:00

«Սեւերի եւ սպիտակների բաժանելը շատ է մտահոգում բիզնեսին». Ռուսաստանաբնակ գործարարի ահազանգը Փաշինեանին

Ռուսաստանաբնակ հայ ներդրողներն անհանգստացած են «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարութեանի՝ «սեւ եւ սպիտակ ուժերի» մասին աղմկահարոյց յայտարարութեամբ: Այս մասին Մոսկւայում սեպտեմբերի 8-ին կայացած հանդիպման ժամանակ ասել է «Թովմասեան» բարեգործական հիմնադրամի տնօրէն Արտակ Թովմասեանը: 

«alikonline.ir» - Ռուսաստանաբնակ հայ ներդրողներն անհանգստացած են «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարութեանի՝ «սեւ եւ սպիտակ ուժերի» մասին աղմկահարոյց յայտարարութեամբ: Այս մասին Մոսկւայում սեպտեմբերի 8-ին կայացած հանդիպման ժամանակ ասել է «Թովմասեան» բարեգործական հիմնադրամի տնօրէն Արտակ Թովմասեանը: Տեղեկացնում է «news.am»-ը:

«Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիւօրէն քննարկւում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան քաղաքապետի թեկնածու Հայկ Մարութեանի ելոյթը «սեւ եւ սպիտակ ուժերի» մասին: Ասեմ, որ դա շատ է անհանգստացնում բիզնեսին, այն գործընկերները, որոնք պատրաստ էին Հայաստան գալ, մտահոգւած են՝ ի՞նչ պէտք է անել, որ մեր ազգը չբաժանենք սեւերի եւ սպիտակների: Ես յայտարարել եմ, որ մենք չենք դադարեցնելու մեր ներդրումները, նոր ներդրումներ ենք անելու: Մենք ներդրումներ չենք անում Քոչարեանի, Սերժ Սարգսեանի կամ Փաշինեանի համար, մենք հայ ազգի համար ենք ներդրում անում: Այս հարցը մտահոգում է, եւ ի՞նչ էք Դուք անելու, որ չլինի նման թիմային բաժանում Հայաստանում»,- ասել է գործարարը:

Փաշինեանը պատասխանել է՝ ինքը կոչ է արել, որ քննադատութեանը պէտք է հանդուրժողականութեամբ վերաբերւել եւ ամէն ինչ պէտք է ներառւի սիրոյ եւ համերաշխութեան տրամաբանութեան մէջ:

«Սա իսկապէս խնդիր է, եւ մենք պէտք է քայլ-քայլ, համբերատար շարժւենք այդ ուղղութեամբ: Ինչ վերաբերում է Հայկ Մարութեանի յայտարարութեանը. ես կարծում եմ՝ թիւըմբռնում կայ այդ յայտարաութեան վերաբերեալ, եւ խօսքը բոլորովին այլ կոնտեքստի է վերաբերւել: Խօսքը վերաբերւել է նրան, որ բոլորիս ակնյայտ է, որ Հայաստանին անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ, եւ երբ Հանրապետական մեծամասնութեան ներկայացուցիչները, ի յեճուկս քաղաքական պրոցեսների, փորձում են ցոյց տալ, որ իրենք թոյլ չեն տալու արտահերթ ընտրութիւններ, դրանով ասում են՝ ժողովուրդ ջան, դուք մի հատ էլ պէտք է յեղափոխութիւն անէք: Եթե պէտք լինի, մի հատ էլ կանենք, բայց ես, որպէս ՀՀ վարչապետ, բացառում եմ, որ երբեւէ Հայաստանում ատելութեան մթնոլորտ կը ձեւաւորւի: Ես ձեր այս ահազանգն ի գիտութիւն եմ ընդունում եւ բոլորին կոչ եմ անում, որ որեւէ մէկին ուղղւած քննադատութիւն չվերածւի ատելութեան քարոզի, մերոնքականների եւ ձերոնքականների բաժանելը պէտք է բացառվի»,- ասել է վարչապետ Փաշինեանը:

Յարակից լուրեր