Հա

Քաղաքական

10/09/2018 - 11:10

Անիրականալի խորհուրդներ յեղափոխականներին եւ...

«Յարգելի յեղափոխականներ, եթէ իսկապէս, անկեղծ ցանկութիւն ունէք, որ ապրենք Նոր-Ազատ Հայաստանում, ապա դրան հասնելու հիմնական գրաւականը կը լինի իշխանութիւններին, նրանց վրիպումների եւ սխալների համար քննադատելը, երբեմն՝ սուր»,- այս մասին իր ֆէյսբուքի իր էջում գրել է Հայաստանի հելսինկեան կոմիտէի ղեկավար Աւետիք Իշխանեանը:

«alikonline.ir» - «Յարգելի յեղափոխականներ, եթէ իսկապէս, անկեղծ ցանկութիւն ունէք, որ ապրենք Նոր-Ազատ Հայաստանում, ապա դրան հասնելու հիմնական գրաւականը կը լինի իշխանութիւններին, նրանց վրիպումների եւ սխալների համար քննադատելը, երբեմն՝ սուր»,- այս մասին իր ֆէյսբուքի իր էջում գրել է Հայաստանի հելսինկեան կոմիտէի ղեկավար Աւետիք Իշխանեանը:

«Չշփոթել քննադատութիւնը չարախօսութեան (ախր սրանք․․․), չարախնդութեան (բա որ ասում էինք․․․), բամբասանքի (բա լսել է՞ք…) հետ։ Իսկ լինելով Ցերբերի պէս հաւատարիմ եւ կատաղած յեղափոխութեան պաշտպաններ, խեղդելով ցանկացած քննադատութիւն և հայհոյելով ու այպանելով քննադատողներին, դուք կը կերտէք, ոչ թէ Նոր-Ազատ, այլ Նոր- ՀԻՆ- Խաւար Հայաստան։

Իշխանութիւններին քննադատութիւնը մի ընդունէք, որպէս չկամութիւն եւ թշնամութիւն։ Նոյնիսկ, աւելի շատ զգուշացէք ոչ այնքան չկամեցողներից եւ սուր ընդդիմախօսներից, որքան ձեր շուրջը պտտւող, հաճոյացող, ժպտացող պաշտօնասէրներից եւ կուրօրէն ձեզ վստահողներից։ ․․․Վաղը կարող են տեղերը փոխւել․․․»:

Յարակից լուրեր

  • «Ներքին ազդեցութեան ոլորտների պայքարո՞ւմ է արդեօք Վանեցեանը տանուլ տւել, թէ՞ այստեղ աւելի լուրջ աշխարհաքաղաքական խնդիր կայ». Աւետիք Իշխանեան
    «Ներքին ազդեցութեան ոլորտների պայքարո՞ւմ է արդեօք Վանեցեանը տանուլ տւել, թէ՞ այստեղ աւելի լուրջ աշխարհաքաղաքական խնդիր կայ». Աւետիք Իշխանեան

    «168 ժամ»-ը զրուցել է Հայաստանի Հելսինկեան կոմիտէի նախագահ Աւետիք Իշխանեանի հետ։

  • Չերչիլն ու Խանջեանը
    Չերչիլն ու Խանջեանը

    Հայաստանի՝ որպէս իրաւական պետութեան կայացման մասին, ի տարբերութիւն ժողովրդավարութեան, խօսակցութիւններն սկսւեցին աւելի ուշ, հաւանաբար 1995 թ. սահմանադրական նախագծերի քննարկումների ժամանակ։ Ինչպէս մինչ այդ ժամանակաշրջանը, այնպէս էլ այսօր, ենթադրում եմ, որ մեր հասարակութեան գերակշիռ մեծամասնութեան համար, իրաւական պետութիւն հասկացութիւնն, այն է՝ իրաւունքի եւ օրէնքի երկիր ունենալը, ոչ միայն առանձնապէս ընկալելի, նաեւ ընդունելի չի. «… Մէկն ըլնի ժողովրդի մասին մտածի… ի՛նչ օրէնք, ի՛նչ բան, բոլորին նստցնել… Էս Նիկոլը խի՞ չի սաղին նստցնում եւ այլն»:

  • Հարց իրենց չէզոք, անաչառ համարող հասարակական գործիչներին
    Հարց իրենց չէզոք, անաչառ համարող հասարակական գործիչներին

    Հայաստանում Հելսինկեան կոմիտէի նախագահ Աւետիք Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ս․ թ․ յունւարի 17-ին ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց Սամուէլ Մայրապետեանի գործով եւ ՀՀ իշխանութիւններին յանձնարարեց ապահովել Սամուէլ Մայրապետեանի բուժումն իրականացնել Գերմանիայում։

  • Եւ դո՞ւ, Ռուբէն․․․
    Եւ դո՞ւ, Ռուբէն․․․

    Ընկերներիս մօտ միշտ պաշտպանել եմ Ռուբէն Հախվերդեանին՝ անկախ նրա արտայայտած, մեղմ ասած, ոչ այնքան «իմաստուն» գռեհկաբանութիւններից։ Միշտ ասել եմ, որ նրա նկատմամբ պէտք է լինել ներողամիտ՝ հաշւի առնելով նրա տաղանդը եւ նրա ստեղծած իսկապէս քաղաքային, կոլորիտային երաժշտական մշակոյթը։ Միշտ նրան համարել եմ հայկական Վլադիմիր Վիսոցկի, Ժակ Բրէլ եւ կարող եմ նրան անվերջ լսել։

  • Աւետիք Իշխանեան. «Մեծ մասամբ ժողովուրդը շատ մակերեսային է ընկալում Թումանեանին, եթէ խորութեամբ ընկալէր, մենք իսկապէս փոխւած կը լինէինք»
    Աւետիք Իշխանեան. «Մեծ մասամբ ժողովուրդը շատ մակերեսային է ընկալում Թումանեանին, եթէ խորութեամբ ընկալէր, մենք իսկապէս փոխւած կը լինէինք»

    Թումանեանի ստեղծագործութիւնները մի հսկայական ուղենիշ կարող էին լինել հայ ժողովրդի համար, բայց, ցաւոք, մենք չգիտակցեցինք նրա դերը: «Մեդիալաբի» հետ զրոյցում նման դիտարկում է անում իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը՝ հայ մեծ գրող Յովհաննէս Թումանեանի 150-ամեակի առթիւ զուգահեռներ անցկացնելով Թումանեանի ստեղծագործութիւնների ու մեր օրերի միջեւ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։