Print this page
10/09/2018

«Հարցը կը քննարկւի գործընկերների հետ». Փաշինեանը` ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի թեկնածուի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հարցազրոյց է տւել ռուսական «Kommersant» թերթին, որում նաեւ անդրադարձել է ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովի շուրջ ստեղծւած իրավիճակին:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հարցազրոյց է տւել ռուսական «Kommersant» թերթին, որում նաեւ անդրադարձել է ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովի շուրջ ստեղծւած իրավիճակին: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Փաշինեանը նշել է, որ  Հայաստանը դեռ ունի մէկուկէս տարի իր կողմից ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնում ներկայացուցիչ ունենալու համար:

«Նշանակութիւն չունի` ինչ ազգանուն է կրում գլխաւոր քարտուղարը։ Նա պէտք է լինի Հայաստանի ներկայացուցիչ սահմանւած ամբողջ ժամկէտի ընթացքում՝ ինչպէս եւ նախատեսւած է եղել»,- նշել է նա։

Ինչ վերաբերւում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը այդ հարցում, ապա Փաշինեանը յայտնել է, որ իրենք պայմանաւորւել են քննարկել այդ հարցը գործընկերների հետ եւ հասնել կոնսենսուսի:

«Երբ որ մենք համաձայնութեան գանք այդ հարցում, մենք այդ մասին կը յայտարարենք»,-ասել է Փաշինեանը:

Խօսելով ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարաւոր անդամակցութեան մասին` ՀՀ վարչապետը նշել է, որ հասկանալի է, որ առանց Հայաստանի համաձայնութեան նման որոշումներ չեն կարող կայացւել:

«Ես կարծում եմ, որ, եթէ Ադրբեջանը ցանկանում է հասնել նման նպատակի, ապա նախ պէտք է աշխատի ՀՀ-ի հետ յարաբերութիւնները կարգաւորելու ուղղութեամբ»,- ասել է նա:

Յարակից լուրեր