Print this page
10/09/2018

Տիգրան Բալայեան. «Եթէ վարչապետի՝ Իրան այցի ժամկէտների վերաբերեալ վերջնական պայմանաւորւածութիւն լինի, դրա մասին կը հրապարակւի»

Հայաստանի հիւսիսային հարեւան Վրաստանի վարչապետի պաշտօնական այցը Հայաստան, ինչպէս բոլոր տեսակի պաշտօնական այցերը, ծրագրւած է եղել, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի մեզ հարաւային հարեւան Իրան այցի մասին վերջնական պայմանաւորւածութիւն դեռևս չկայ: Այս մասին «tert.am»-ին յայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանը:

«alikonline.ir» - Հայաստանի հիւսիսային հարեւան Վրաստանի վարչապետի պաշտօնական այցը Հայաստան, ինչպէս բոլոր տեսակի պաշտօնական այցերը, ծրագրւած է եղել, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի մեզ հարաւային հարեւան Իրան այցի մասին վերջնական պայմանաւորւածութիւն դեռևս չկայ: Այս մասին «tert.am»-ին յայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանը:

«Եթէ վարչապետի՝ Իրան այցի ժամկէտների վերաբերեալ վերջնական պայմանաւորւածութիւն լինի, դրա մասին մեր իրանցի գործընկերների հետ համաձայնեցւած ժամանակահատւածում մենք կը հրապարակենք»,- ասաց նա:

Նշենք, որ  Նիկոլ Փաշինեանի ընտրւելուց շատ չանցած քննարկւում էր նրա՝ հարեւան Իրան պաշտօնական այցի հնարաւորութեան հարցը: Փորձագէտները դա անհրաժեշտ էին համարում, իսկ պաշտօնական մակարդակներում յայտարարւում էր, որ այցը ծրագրւում է: Մասնաւորապէս՝ ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը, հրապարակելով իր եւ ՀՀ-ում Իրանի դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ հանդիպումից մանրամասներ, գրել էր, որ դեսպանը, ողջունելով Հայաստանում տեղի ունեցած թաւշեայ, ոչ բռնի յեղափոխութեան արդիւնքում ձեւաւորւած կառավարութեան ջանքերը երկու երկրների յարաբերութիւններն էլ աւելի խորացնելու ուղղութեամբ եւ կարեւորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ առաջիկայում նախատեսւող այցը ԻԻՀ, պատրաստակամութիւն էր յայտնել աջակցելու, որ մեր երկրների համագործակցութիւնն ընդգրկի էներգետիկ, առողջապահական, բնապահպանական, ֆինանսական ու բազում այլ ոլորտներ»:

Նշենք նաեւ, որ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձէին պաշտօնական այցով Հայաստան հրաւիրելու մասին Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր վերջերս վրացական լրատւամիջոցներին տւած հարցազրոյցում:

Յարակից լուրեր