Հա

Քաղաքական

11/09/2018 - 09:00

Երեւանում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձէն

Պաշտօնական այցով, երէկ՝ սեպտեմբերի 10-ին Հայաստան է այցելել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձէին: 

«alikonline.ir» - Պաշտօնական այցով, երէկ՝ սեպտեմբերի 10-ին Հայաստան է այցելել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձէին: Տեղեկացնում են հայաստանեան ԶԼՄ-ները:

Վարչապետ Մամուկա Բախատաձէին ընդունել են ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը, վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյեանը:

Արմէն Սարգսեան- Մամուկա Բախատձէ հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են, որ երկու երկրների միջեւ առկայ է համագործակցութեան լայն դաշտ եւ երկուստեք փոխգործակցութիւնն ընդլայնելու ձգտում: Մասնաւորապէս նշւել է գիտութեան, կրթութեան, տեղեկատւական տեխնոլոգիաների, ինչպէս նաեւ տնտեսութեան այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականցման կարեւորութիւնը:

Փաշինեան-Բախտաձէի առանձնազրոյցի ընթացքում երկու երկրների վարչապետները քննարկել են երկկողմ բարեկամական յարաբերութիւնների ընթացքը եւ յետագայ զարգացման հեռանկարները:

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցութեան, զբօսաշրջութեան ոլորտներում գործակցութեան ընդլայնման հնարաւորութիւնները:

Նրանք անդրադարձել են տարածաշրջանային հարցերին, ընդգծել հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման կարեւորութիւնը` տարածաշրջանի անվտանգութեան ւ խաղաղութեան ապահովման համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային նշանակութեան էներգետիկ եւ ենթակառուցւածքային ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ, որոնք, նրանց կարծիքով, կը նպաստեն տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, ապրանքաշրջանառութեան աճին եւ կայունութեան ապահովմանը:

Կողմերն ընդգծել են նաեւ միջազգային կառոյցներում ներգրաււածութեան եւ արդիւնաւէտ համագործակցութեան կարեւորութիւնը՝ միմեանց կենսական շահերի յստակ գիտակցմամբ ու յարգմամբ։

Երկու երկրների վարչապետի առանձնազրոյցին յաջորդել է երկու երկրների կառավարական պատւիրակութիւնների ընդլայնւած կազմով հանդիպումը, որից յետոյ Փաշինեանն ու Բախտաձէն հանդէս են եկել համատեղ մամլոյ ասուլիսով:

Բաբլոյեան-Բախտաձէ հանդիպման ժամանակ էլ կողմերն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, քննարկել երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցեր:

Վրաստանի վարչապետն այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդի յուշահամալիր եւ յարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։