Հա

Քաղաքական

11/09/2018 - 11:50

«Հայաստանում արդիւնաւէտ ազատ տնտեսական գօտիներ չկան. խոստումները տւել են ու չեն կատարել»

ՀՀ կառավարութիւնը մտածում է, թէ ինչ միջոցներով կարող է ակտիւացնել ազատ տնտեսական գօտիների գործունէութիւնը։

ՀՀ կառավարութիւնն առաջարկում է գրեթէ ամբողջութեամբ փոխել Ազատ տնտեսական գօտիների մասին ՀՀ օրէնքը։ 

«alikonline.ir» - ՀՀ կառավարութիւնը մտածում է, թէ ինչ միջոցներով կարող է ակտիւացնել ազատ տնտեսական գօտիների գործունէութիւնը։

ՀՀ կառավարութիւնն առաջարկում է գրեթէ ամբողջութեամբ փոխել Ազատ տնտեսական գօտիների մասին ՀՀ օրէնքը։ Երէկ՝ սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ-ում, փոփոխութիւնների նախագիծը ներկայացնելիս, ասել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծւիկ Մինասեանը։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Փոփոխութիւնների անհրաժեշտութիւնը, ըստ նախարարի՝ առաջացել է ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտաւորութիւնների ու գործող օրէնքում առկայ բացերը լրացնելու եւ ազատ տնտեսական գօտիների գործունէութեան համար արդիւնաւէտ նոր համակարգ ձեւաւորելու անհրաժեշտութեամբ պայմանաւորւած։

Առաջարկւող օրէնքը, նախարարի խօսքով՝ աւելի բարենպաստ պայմաններ է նախատեսում ազատ տնտեսական գօտում գործունէութիւն իրականացնող սուբեկտների համար։

«Ուզում եմ նաեւ յիշեցնել, որ տարածաշրջանային ազատ տնտեսական գօտի կարող են ունենալ ՌԴ-ն` մինչեւ 3, Բելառուսը` մինչեւ 2, եւ մնացածը` մէկական։ Այս պահի դրութեամբ այդպիսի հեռանկարով մենք յայտարարել ենք 1 ազատ տնտեսական գօտու մասին»,- ասել է Մինասեանը։

Այս պահի դրութեամբ Հայաստանում 4 ազատ տնտեսական գօտի է գործում, յայտնել է նախարարն ու մանրամասն տեղեկատւութիւն ներկայացրել դրանց մասին։

«Առաջինը 2013 թւականի օգոստոսի 1-ից գործող «Ալեանս» տնտեսական գօտին է, որտեղ 13 շահագործող կայ։ Շահագործողների կողմից ներկայացւած ներդրումային ծրագրերով նախատեսւել էր 163.7 մլրդ. ԱՄՆ դոլարի ներդրում եւ ստեղծել 1540 աշխատատեղ։ Փաստացի իրականացւել է 2.7 մլրդ. դրամի ներդրում եւ ստեղծւել է 314 աշխատատեղ»,- ասաց նախարարը` յոյս յայտնելով, որ խոստումներ դեռ կիրականացւեն։

2015 թւականին բացւած «Մերիդիան» ազատ տնտեսական գօտին, Մինասեանի տւեալներով, ունի 6 շահագործող` 56.3 մլրդ. դոլարի յայտարարւած ներդրումներով ու 355 աշխատատեղով։ Այս պահի դրութեամբ իրականացւել է 250 մլն. դրամի ներդրում, ստեղծւել` 181 աշխատատեղ։

«Մեղրի» ազատ տնտեսական գօտին, որը յայտարարւել էր որպէս տարածաշրջանային, այս պահի դրութեամբ կազմակերպական աշխատանքների փուլում է։ Այս պահին թոյլտւութիւն է ստացել 1 շահագործող։

Մէկ շահագործողի էլ թոյլտւութիւն է տրւել շահագործելու «Էկոս» տնտեսական գօտին, որի նպատակն է բարձր տեխնոլոգիական ուղղւածութեամբ ներդրողների ներգրաւումը։

Առկայ վիճակը եւ ներդրումների վիճակագրութիւնը ներկայացնելուց յետոյ Մինասեանը եզրակացրեց` այնպէս չէ, որ մենք ունենք արդիւնաւէտ ազատ տնտեսական գօտիներ»։ Նա նշեց, որ կառավարութիւնը մտածում է, թէ ինչ միջոցներով կարող է ակտիւացնել դրանք գործունէութիւնը։

Օրէնքի նախագծի ընդունումն առաջին ընթերցմամբ նախատեսւած է ՀՀ ԱԺ այսօրւայ նիստում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։