Print this page
12/09/2018 - 08:10

Աղմկայարոյց հեռախօսազրոյց. Վանեցեանն ու Խաչատրեանը փորձել են պարզաբանել այն

ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեան պետ Արթուր Վանեցեանն ու ՀՀ յատուկ քնչական ծառայութեան տնօրէն Սասուն Խաչատարեանը երէկ՝ սեպտեմբերի 11-ին մամլոյ ասուլիս էին հրաւիրել՝ պարզաբանելու իրենց միջեւ տեղի ունեցած աղմկայարոյց հեռախօսազրոյցի հանգամանքները:

«alikonline.ir»- ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեան պետ Արթուր Վանեցեանն ու ՀՀ յատուկ քնչական ծառայութեան տնօրէն Սասուն Խաչատարեանը երէկ՝ սեպտեմբերի 11-ին մամլոյ ասուլիս էին հրաւիրել՝ պարզաբանելու իրենց միջեւ տեղի ունեցած աղմկայարոյց հեռախօսազրոյցի հանգամանքները:

Յիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին համացանցում յայտնւել է Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութեան պետ Արթուր Վանեցեանի եւ քննչական ծառայութեան տնօրէն Սասուն Խաչատրեանի հեռախօսազրոիցի ձայնագրութիւնը:

8-րոպէանոց հեռախօսազրոյցի ընթացքում նրանք քննարկում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի կալանքը, ինչպէս նաեւ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովի եւ ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Միքայէլ Յարութիւնեանի դէմ յարուցւած քրէական գործերը։

Մամլոյ ասուլիսի հէնց սկզբում Արթուր Վանեցեանը հաստատեց, որ իր եւ Սասուն Խաչատրեանի միջեւ նման հեռախօսազրոյց եղել է:

«Շատ տարօրինակ է, որ գաղտնալսւել է ԱԱԾ պետի եւ ՅՔԾ տնօրէնի խօսակցութիւնը»,- ասաց Վանեցեանը:

Նա խոստացաւ, որ գաղտնալսման բոլոր հանգամանքները կը պարզւեն, մեղաւորները, անպայման, կը պատժւեն։

«Նման քննարկում իմ եւ պարոն Խաչատրեանի միջեւ կայացել է, այն եղել է զուտ իրաւաբանական քննարկում»,- ասաց Վանեցեանը` նշելով, որ այդ խօսակցութիւնը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանն ու ՀԱՊԿ նախագահ Իւրի Խաչատուրովը կանգնած են եղել արդարադատութեան առաջ` քրէական գործերը յարուցւած են եղել ՅՔԾ-ում։

ՀՀ ՅՔԾ տնօրէն Սասուն Խաչատրեանն էլ նշեց, որ ինքը մտավախութիւն է ունեցել, որ Խաչատուրովը, ազատութեան մէջ լինելով, կարող է խոչընդոտել դատաքննութեանը։

«Իւրի Խաչատուրովի ձերբակալման մասին ես տեղեակ եմ պահել պարոն Վանեցեանին` ասելով, որ արդէն միջնորդութիւնը ներկայացւել է»,- ասաց Սասուն Խաչատրեանը՝ մեկնաբանելով իր եւ ՀՀ ԱԱԾ պետի գաղտնալսւած խօսակցութեան` Իւրի Խաչատուրովին վերաբերող հատւածը:

Արդեօք ճի՞շտ է, որ անձը առանց ձերբակալութեան յայտնւի դատարանի առաջ եւ գործի քննութիւնն ընթանայ նրա ազատութեան մէջ լինելու պայմաններում։

Ըստ Խաչատրեանի` ինքն իրօք մտավախութիւն է ունեցել, որ Խաչատուրովը, ազատութեան մէջ լինելով, կարող է խոչընդոտել դատաքննութեանը։

Արթուր Վանեցեանը, անդրադառնալով իր եւ Սասուն Խաչատրեանի գաղտնալսած խօսակցութեան մէջ ՀՀ վարչապետի մասին արւած յայտարարութիւններին, նշեց, որ Նիկոլ Փաշինեանը չի ասել` փակէք, ասել է, որ անձինք` անկախ իրենց զբաղեցրած դիրքից, պէտք է ենթարկւեն պատասխանատւութեան, եթէ դրա հիմքերը կան։ «Վարչապետը ասել է, որ որեւէ խոչընդոտ չի կարող լինել քրէական գործի համար»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարեանին կալանաւորելու մասին որոշում կայացրած դատաւորի մասին յիշատակմանը, Վանեցեանն ասաց. «Ես Հրաչ չեմ տեսել, ես Հրաչի հետ չեմ խօսել»։

Անդրադառնալով գաղտնասլման մէջ ՀԱՊԿ-ի եւ ՌԴ-ի հետ հնարաւոր խնդիրների մասին խօսակցութեանը` ՀՀ ԱԱԾ պետը նշեց, որ դա եղել է երկու անձի միջեւ խօսակցութիւն` ոչ պաշտօնական արտայայտութիւններով։

Իսկ կոնկրետ «ռուսների հետ հազիւ ենք բարիշել» արտայայտութիւնը Վանեցեանն այսպէս մեկնաբանեց. «Գաղտնիք չէ, որ որոշ շրջանակներ սկսել էին տարածել խօսակցութիւններ, որ նոր իշխանութիւնները փոխում են քաղաքական վեկտորը։ Այդ մտավախութիւնը կար նաեւ մեր ռուս գործընկերների մօտ, որը հերքւել է»,- նշեց նա։

Իսկ ինչ վերաբերում է աղմկահարոյց հեռախօսազրոյցի հետ կապւած երկու բարձրաստիճան պաշտօնեանների հրաժարականի հնարաւորութեանը, նրանք յստակեցրին, որ ձայնագրութիւնը չի ստիպի նրանց, որ հրաժարականի դիմում գրեն:

«Դրա նպատակը այն է, որ մեզ թուլացնեն, այն գործը, որ սկսել ենք, թողնեն կիսատ»,- ասաց Արթուր Վանեցեանը՝ յստակեցնելով, որ հրաժարական կը տայ միայն այն դէպքում, երբ դա կը պահանջի ժողովուրդը կամ իր ղեկավարութիւնը։

ՀՀ ՅՔԾ պետ Սասուն Խաչատրեանը եւս յայտարարեց, որ հրաժարական կը ներկայացնի միայն հանրային պահանջի դէպքում։

«Երբ հանրութիւնը պահանջի, դուք էլ կը զգաք, մենք էլ»,- ասաց Խաչատրեանը` նշելով, որ այս ամէնի նպատակն իրենց կանգնեցնելն է։

Նա շեշտեց, որ տեղի ունեցածում տեսնում է նախկին իշխանութիւնների առնչութիւնը։

Յարակից լուրեր