Print this page
12/09/2018

«Կը հագնեմ կամուֆլեաժս... սպիտակները յաղթել են...». Նիկոլ Փաշինեանի խօսքը Դաւթաշէնում

Երեւանի Դաւթաշէն շրջանում, երէկ՝ սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշաւի ժամանակ Նիկոլ Փաշինեանը փոխեց թեմատիկան: Նա անդրադարձաւ ՀՀ ԱԱԾ-ի ՅՔԾ-ի աղմկայարոյց հեռախօսազրոյցի թեմային:

«alikonline.ir» - Սա դաւադրութիւն է Հայաստանի պետականութռան նկատմամբ: ՀՀ ԱԱԾ տնօրէնի եւ ՅՔԾ պետի հեռախօսազրոյցի գաղտնալսումն ու հրապարակումն այսպէս որակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ ելոյթ ունենալով «Իմ քայլը» դաշինքի հանրահաւաքին։ Տեղեկացնում է «Sputnik» Արմենիան:

«Յանձնարարել եմ ԱԱԾ–ին, ոստիկանութեանը ամենակարճ ժամանակահատւածում յայտնաբերել դաւադրութիւնը կազմակերպածներին եւ նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատւութեան»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինեանը պատմեց, որ դեռեւս երբ ինքը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր էր, թերթում հրապարակւել էր տեղեկութիւն, որ որոշ օլիգարխներ եւ պետական բարձրաստիճան պաշտօնեաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ պետութեան յատուկ ծառայութիւններին զուգահեռ ստեղծել են յատուկ ծառայութիւններ պետութեան մէջ:

«Այդ բոլոր յատուկ ծառայութիւնները յայտնաբերւելու եւ ոչնչացւելու են: Բոլոր ապօրինի զինւած խմբաւորումները զինաթափւելու են, եւ ես այստեղից ԱԱԾ-ին եւ ոստիկանութեանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռէյդեր՝ բարձրաստիճան պաշտօնեաների թիկնազօրներին պառկեցնել ասֆալտներին»,- յայտարարեց նա:

Նա հրամայեց ՀՀ ԱԱԾ-ին եւ Ոստիկանութեանը զինաթափել օլիգարխների թիկնազօրներն ու այդ մասին 2 ժամւայ ընթացքում զեկուցել իրեն։

Նիկոլ Փաշինեանը, որ երկրից թալանւած փողերը մինչեւ վերջին կոպեկ յետ է բերւելու։

«Իմացէք, Աւստրալիայում լինի, Ամերիկայում լինի, թէ որ ծայրում, գտնելու ու վերադարձնելու ենք ամէն լումա, ամէն կոպեկ»:

«Սերժ Սարգսեան եւ Ռոբերտ Քոչարեան, որոշել էք մարտահրաւէր նետե՞լ, դէ հիմա մարտահրաւէրը տեսեք, ստացէք: Բայց, մենք գործում ենք ըստ օրէնքի, մենք ունենք Ազգային անվտանգութեան ծառայութիւն եւ ոստիկանութիւն, ես պահանջում եմ 2 ժամւայ ընթացքում կարգ ու կանոն հաստատել էս երկրում»,- ասց Փաշինեանը յաւելելով՝ եթէ իրենք էլ դա անել չգիտեն, մենք գիտենք:

«Ես կամուֆլեաժս կը հագնեմ ու փողոց-փողոց, տուն առ տուն այդ կարգ ու կանոնը կը հաստատեմ»,- ասաց նա:

«Մեր երկրում սպիտակները յաղթել են եւ սեւերի պարտութիւնն անշրջելի է, սեւերը ջախջախւած են ու այլեւս ոտքի չեն կանգնելու:

Հիմա՝ թէ ինչի համար է այս ամեն ինչը. ես, իհարկէ, բոլոր մանրամասներին կանդրադառնամ, բայց մի ընդհանուր բան եմ ուզում ասել՝ ենթադրենք, բոլոր ներկաների խօսակցութիւնները գաղտնալսւել են, դուք ձեր խօսակցութիւնների մէջ ասում էք բառեր, մտքեր՝ տրամադրութիւնից ու պայմաններից ելնելով, անգամ հարազատների մասին, ուրեմն պատկերացրէք, մարդիկ են յայտնւել, որ մտածում են՝ ով ինչ խօսի, մեր բոլորի ասածները կարող են լսել ու իւթուբում տեղադրել, հեսա ձեզ էնպէս իւթուբում կտեղադրենք, դուք էլ կը զարմանաք»,- հակադարձեց Փաշինեանը:

«Ես ուզում եմ ասել, որ այս 4 ամսում ինձ շատ լաւ պահպանում են, բայց պատկերացրէք մի պահ, որ ինձ հետ ինչ-որ բան պատահի, ի՞նչ կը լինի յետոյ… այդ մարդիկ ու բոլորը թող հասկանան, որ եթէ ինձ հետ մի բան պատահի, իրենց հետ աւելի վատ բան կը պատահի, բայց այս ժողովրդի ձեռքով: Ես սա ասում եմ, որովհետեւ լաւ գիտեմ, որ ասւելու է՝ զգոյշ եղի, տես չթունաւորեն, աւտոյի տակ չքցեն, մի բան չանեն, բայց գիտեմ՝ դուք էք իմ անվտանգութիւնը»,- դիմելով հաւաքւած ժողովրդին՝ ասաց նա:

Յարակից լուրեր