Հա

Քաղաքական

12/09/2018 - 10:10

ՀՀ ԱԱԾ տնօրէնի եւ ՅՔԾ պետի հեռախօսազրոյցի ձայնագրութեան սղագրութիւնը՝ ամբողջութեամբ

«news.am»-ը ներկայցրել է ՀՀ ԱԱԾ տնօրէն Արթուր Վանեցեանի եւ ՀՀ ՅՔԾ պետ Սասուն Խաչատրեանի աղմկայարոյց հեռախօսազրոյցի սղագրութիւնն ամբողջութեամբ:

«alikonline.ir» - «news.am»-ը ներկայցրել է ՀՀ ԱԱԾ տնօրէն Արթուր Վանեցեանի եւ ՀՀ ՅՔԾ պետ Սասուն Խաչատրեանի աղմկայարոյց հեռախօսազրոյցի սղագրութիւնն ամբողջութեամբ:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Հա ընկեր ջան:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Ապեր, ի՞նչ կայ:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Ցուցմունք չտւեց, գրել էր, որ սա անհեթեթութիւն ա...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Ո՞նց ա բացատրում:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Տղերքը պատմում են, որ գժւաւ, տղերքը պատմում են, որ խ....լ էր:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Ո՞րը, էդ հրամանի վրայ բան եղա՞ւ:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Որոշման վրայ:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Հրամանը որ տեսել ա Յարութիւնեան Միշայի, ի՞նչ ա ասել:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Ցաւդ տանեմ, ինչի ինքը չգիտէ՞ր Յարութիւնեան Միշայի հրամանը:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Երեւի չի տեսել:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Նախ՝ իրան ոչ մէկը հրամանը ցոյց չի տւել, իրան ցոյց են տւել մեղադրանքի որոշումը, որում նաեւ հրամանի մասին ա գրւած: Ինքն էլ շուխուր ա գցել, թէ էս ինչ ա, բան... Պաշտպանն էլ Սահակեան Ռուբոն ա, սկսել ա, թէ բա՝ քննչական խմբի բոլոր անդամների տւեալները տւէք, ըտենց բան էր գրել, թէ տենանք՝ էն ժամանակ քննչական խմբի անդամ են եղել, էդ ո՞նց եղաւ, որ էն ժամանակ չէին անում, հիմա են անում, ուրեմն քաղաքական հետապնդում ա, բան... ըտենց հիմար բաներ էր գրել: Ըստ էութեան ոչ մի բան... շատ լաւ ա... Էն Գէորգեան Արմէնն էլ եկաւ ցուցմունք տալու...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Ինձ դատաւորը զանգեց, դէ մի քիչ վախեցած ա, ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ ա անո՞ւնը... Մի խօսքով՝ դատաւորը, ով որ պտի կալանքը տայ, ասել եմ՝ դուխով: Ասեց՝ մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցեան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ, էն անեմ... Ասի՝ նայի, ասի՝ նայի հիմքերը, կը զանգես, կը նայեմ, բայց կալանքը ուզես-չուզես պտի տաս:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Հա, կալանքը որ տանք, նորմալ սաղ կը սկսեն գրել, ընկեր, ինձ թւում ա...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Դաւայ, Միշային էլ որ...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Խաչատուրովին էլ ենք բան անում, ընկեր, էսօր...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Արա՛, Խաչատուրովի հետ գործ չունէք, ՀԱՊԿ-ի շեֆն ա, արա՛, խայտառակ կը լինենք:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Ինչի՞:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - ՀԱՊԿ-ի շեֆն ա, այ ընկեր ջան, սպասի, թող պրծնի...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Չփակե՞նք, ընկեր...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Սպասի, արա՛, վաղը գալիս եմ, վաղը գամ, նոր...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Չէ, չէ, ընկեր, արդէն մեր մօտ ա, ընկեր, տենանք՝ էս ինչ ցուցմունք ա տալի...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Ցաւդ տանեմ, լուրջ քաղաքական պրոբլեմ ա, նրա խափանման միջոցը գոնէ ստորագրութիւնը պիտի լինի, լուրջ եմ ասում, հազիւ ռուսների հետ բարիշել եմ, հիմա բռնենք, կը լինենք խայտառակ:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Դէ ուրեմն վարչապետի հետ խօսայ մի հատ, ընկեր, որովհետեւ ես ասել եմ՝ տանում եմ կալանքի:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Լաւ, հեսա հետը կը խօսամ ես:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Հա, ընկեր ջան:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Սասուն ջան, պրիւետ:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Բարլուս, բարլուս, ախպեր ջան:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Լա՞ւ ես:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Լաւ Արթուր ջան, դու ասա:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Ընկեր, Խաչատուրովին եթէ չենք ձերբակալում...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Հա...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Ի՞նչ ա ըլնում էդ դէպքում:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Ընկեր, որ դատարանը կալանք չտայ, պիտի ստորագրութիւն ընտրւի կամ գրաւ որոշի, ինքը մնայ մեղադրեալի մեղադրեալի կարգավիճակում, ալո...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Հա, ընկեր ջան...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Կարդացի՞ր:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Պատասխան էի գրում քեզ, հիմնաւոր... նայի՝ տես. մենք ունենք ձերբակալման երկու ռեժիմ. ձերբակալում անմիջականօրէն ծագած կասկածի հիման վրայ եւ ձերբակալում քրէական հետապնդման մարմնի որոշման հիման վրայ: Քրէական հետապնդման մարմնի որոշման հիման վրայ թոյլատրւում ա միայն այն դէպքում, եթէ կասկածեալը գտնւում է այլ տեղանքում: Այսինքն՝ ես Երեւանում եմ, կասկածեալը Սիսիանում ա, ես ձերբակալման որոշումը տալիս եմ հետաքննութեան մարմնին, ասում եմ՝ գնա իրան ձերբակալի, բեր: Էսի մի ձեւը: Երկրորդ ռեժիմը կոչջում ա ձերբակալում անմիջականօրէն ծագած կասկածի հիման վրայ: Դա էն ա, երբ անձը ձերբակալւում ա յանցանքի վայրում, շորերին արիւն ես գտնում, զէնք ես գտնում: Էսի երկրորդ ռեժիմ: Երրորդ ռեժիմ... մէկ էլ ձերբակալել թոյլատրւում ա խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրեալին: Էս երեքն ա, ախպերս, էս երեքն էլ ես չունեմ: Եթէ ես փորձէի անմիջականօրէն ծագած կասկածի հիման վրայ էդ մարդուն ձերբակալէի, իրա պաշտպաններն իրանց ճղելու էին, թէ՝ էս քո կասկածը է՞դ ոնց միանգամից, ի՞նչ յանցագործութեան հետք իրա մօտ յայտնաբերեցիր, որ իրան վռազ ձերբակալում ես, չես թողնում մի վայրկեան էլ մնայ դուրսը, էդ ա խնդիրը:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Հասկացայ...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Որեւէ խնդիր չկայ: Հեսա Վահէն ա գալու մօտս, Գրիգորեան: Վահէն Գրիգորեան հեսա լուրջ բան կը գրի, ելոյթ էլ կունենայ, իմ ելոյթ ունենալը ճիշտ չի էլի:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Չէ, չէ, թող Վահէն խօսայ... որպէս փաստաբան ու փորձագէտ:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Հա, որպէս փորձագէտ, նաեւ Եջրոդատարանում ա ներկայացնում էս գործը:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Իսկ Խաչատուրովինը ո՞նց ա, հիմնաւո՞ր ա:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Նոյն բանն ա իրանցը բոլորինը, բայց ամենահիմնաւորը դէ Քոչարեանինն ա ու բանինը...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Ապեր, խնդրում եմ, Խաչատուրովինը շատ ուշադիր նայի, ռուսները... չնայած վարչապետն ասում ա՝ փակէք, բայց ռուսները ո...րը ճղում են...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Նայի, ախպեր ջան, ինքը, ամէն դէպքում, գլխաւոր շտաբի հրամանատարն ա, ինքն իրաւունք չունէր պաշտպանութեան նախարարի հրամանի հիման վրայ զօրքն օգտագործէր, որովհետեւ էդ ժամանակ մենակ նախագահն իրաւունք ունենար նման հրաման ստորագրել: 97 թւի պաշտպանութեան...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Հասկացայ, ինքը իրա... Սէյրանին ձերբակալի...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Ո՞նց, ո՞նց, չլսեցի:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Սէյրանին ձերբակալի կամ Յարութիւնեանին Միշային:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Բա Սէյրանին էլ ենք բերելու, ընկեր...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Կամ Յարութիւնեան Միշային...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Բա Սէյրանին էլ ենք բերելու, որովհետեւ Սէյրանը մի հատ ուրիշ այլանդակութիւն ա արել, Սէյրանի մեղքը գիտե՞ս ինչքան հիմնաւոր ա, ինքն էդ օրը գիշերը որ հելնում, ասում ա՝ մենք զօրքը, եթէ դուք քաղաքացիներով հաւաքւէք, էնտեղ բան անէք, զոօրքն ադեկւատ պատասխան կը տայ, շատ կոշտ... այսինքն՝ ինքը սպառնում ա ժողովրդին, ընկեր...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Լաւ, լաւ, հասկացանք, եթէ հիմնաւոր ա... պրոստը...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Նորմալ ա, նորմալ ա...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Խաչատուրովինը, նայի էլի ռուսների հետ...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Խօսալու ա Խաչատուրովը, էտի էշի մէկն ա

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Իսկ եթե Խաչատուրովին կանչես, հարցաքննես, լաւ ցուցմունք տայ, խափանման միջոցը ուրիշ փոխես, ասես՝ չենք նստըցնի:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Ցաւդ տանեմ, ես խնդիր չեմ տեսնում, ինքը մինչեւ չկալանաւորւի, ցուցմունք չի տայ:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Դե հիմա իրան ասա՝ էթում ես կալանաւորւես:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Դէ հիմա ես իրան, ինքը իմ մօտ չի, ես իրան ի՞նչ ասեմ:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Լաւ, թող նստի...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Թող մի երկու օր նստի, խելքը գլուխը գայ, ցուցմունք կը տայ:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Լաւ, լաւ թող նստի: Իսկ էն բանին էլ մի բան արէք էլի... էն Խաչատուրովի տեղակալին:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Հա, էն որ ասի՞ր:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Հա...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Ցաւդ տանեմ, մի հատ հասկանամ էլի...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Հա տեղակալն ա օպերատիւ գծով:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Լաւ մի հատ հասկանամ, կը խօսանք, ընկեր:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ - Դաւայ...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ - Դաւայ, ախպեր ջան...

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։