Print this page
12/09/2018

Իւրի Խաչատուրովի որդին յայտարարութիւն է տարածել ՀՀ ԱԱԾ եւ ՅՔԾ պետերի ձայնագրութեան վերաբերեալ

«Հրապարակ»-ը  տարածել է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի յայտարարութիւնը։

«alikonline.ir» - «Հրապարակ»-ը  տարածել է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի յայտարարութիւնը։

«Առանց կոնկրետանալու ԱԱԾ եւ ՅՔԾ պետերի ձայնագրութեան մէջ ասւող հօրս՝ Խաչատուրովին առանց հիմքերի կալանաւորման փաստին, որին գնահատական կը տան իրաւաբանները, կառանձնացնեմ մի քանի դրւագներ եւ խօսքս ուղղում եմ Սասուն Խաչատրեանին։

Սասուն Խաչատրեան, ո՞վ է քեզ բարոյեական իրաւունք վերապահել խօսել ամբողջ կեանքը հայրենիքին եւ բանակին նւիրած մարդու մասին հեգնական տօնով եւ այդպիսի ցինիկ ծիծաղով, ո՞վ է քեզ պաշտօնական իրաւունք վերապահել պատերազմ անցած եւ մեր երկիրը նման մակարդակում ներկայացնող մարդու մասին արտայայտւել, որ թող նստի խելքը, գլուխը հաւաքի։

Երբ 1993 թւականին հայրս իր ամբողջ ընտանիքին տեղկալայել էր ռմբակոծւող Շամշադինում, դու հանգիստ սովորում էիր իրաւաբանական ֆակուլտետում, եւ այդպէս էլ բանակում չծառայելով խելքդ գլուխդ չհաւաքեցիր բանակի ստեղծման հիմքում կանգնած մարդկանցից մէկի մասին արտայայտւելիս։ Եւ հէնց քո չծառայելու պատճառով էլ չես կարողանում տարբերել գլխաւոր շտաբի պետի եւ կայազօրի պետի պաշտօնները։ Ու մէկ էլ այ սրանրա «ֆուցն» Խաչատուրովին էշ անւանելուց առաջ, մտածեիր, որ գալու է օրը եւ հորթի դէմքով նստես մամլոյ ասուլիսին։ Էլի շատ բան կայ ասելու, ուղղակի քո պարագայում այսքանից աւել իմաստ չեմ տեսնում։ Միայն կասեմ քո բառերով՝ գնայ մի երկու օր նստի, խելքդ գլուխդ հաւաքի ու հրապարակային ներեղութիւն խնդրի կեանքը հայրենիքին նւիրած, նաեւ քո անվտանգութիւնը ապահոված մարդու մասին քո՝ քուչի մակարդակի արտայայտութիւնների կապակցութեամբ, այ «ֆուցն»,- ասւում է յայտարարութիւնում»:

Յարակից լուրեր