Print this page
12/09/2018 - 08:40

Նիկոլ Փաշինեանն ընդունել է Զարեհ Սինանեանի գլխաւորած պատւիրակութեանը

Վարչապետ Նիկոլ Փաշինեանն երէկ սեպտեմբերի 11-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հայաշատ Գլենդէլ քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանեանի գլխաւորած պատւիրակութեանը, որում ընդգրկւած են Կալիֆորնիա նահանգի սենատորներ, Սիլիկոնեան հովտում գործունէութիւն ծաւալող բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերութիւնների ներկայացուցիչներ:

«alikonline.ir» - Վարչապետ Նիկոլ Փաշինեանն երէկ սեպտեմբերի 11-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հայաշատ Գլենդէլ քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանեանի գլխաւորած պատւիրակութեանը, որում ընդգրկւած են Կալիֆորնիա նահանգի սենատորներ, Սիլիկոնեան հովտում գործունէութիւն ծաւալող բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերութիւնների ներկայացուցիչներ: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Վարչապետը ողջունել է ներկայացուցչական պատւիրակութեան այցը Հայաստան եւ յոյս յայտնել, որ այն կը նպաստի քաղաքական եւ բիզնես կապերի հետագայ խորացմանն ու ընդլայնմանը: Նիկոլ Փաշինեանն ընդգծել է, որ ՀՀ կառավարութիւնը շահագրգռւած է նշւած ուղղութիւններով կապերի ամրապնդմամբ ու այդ համատեքստում կարեւորել նմանատիպ փոխայցերի յաճախակի կազմակերպումը:

Զարեհ Սինանեանը Նիկոլ Փաշինեանին մանրամասներ է ներկայացրել այցի շրջանակում նախատեսւող հանդիպումների, միջոցառումների վերաբերեալ եւ համոզմունք յայտնել, որ այն կը նպաստի յատկապէս տեղեկատւական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցութեան զարգացմանը:

Պատւիրակութեան անդամները պատրաստակամութիւն են յայտնել օժանդակել ՏՏ ոլորտում փոխգործակցութեան խթանմանն ուղղւած հնարաւոր նախաձեռնութիւններին: 

Յարակից լուրեր