Print this page
Չորեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2018 09:20

Րաֆֆի Յովհաննիսեան. «Փաշինեանը պէտք է զգոյշ լինի, քանի որ ներկայացնում է ամբողջ ժողովրդին, ոչ թէ մէկ կուսակցութիւն»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը պէտք է աւելի զգոյշ լինի, քանի որ նա ներկայացնում է ամբողջ ժողովրդին, այլ ոչ թէ մէկ կուսակցութիւն: 

«alikonline.ir» - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը պէտք է աւելի զգոյշ լինի, քանի որ նա ներկայացնում է ամբողջ ժողովրդին, այլ ոչ թէ մէկ կուսակցութիւն: Այս մասին «news.am»-ի թղթակցի հետ զրոյցում ասաց «Ժառանգութիւն» կուսակցութեան առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանը:

Խօսելով Նիկոլ Փաշինեանի սեպտեմբեր 10-ի յայտարարութեան մասին՝ որոշակի ուժերի առկայութեան, որոնք իրենց յեղափոխական ներկայացնելով, գաղտնի փորձում են պայմանաւորւել ՀՀԿ-ի հետ, Յովհաննիսեանը նշեց.

«Աւելի լաւ կը լինէր Փաշինեանին հարցնել, թէ ում նա նկատի ունի: Ներկայիս համաժողովրդական զարթօնքը ցոյց է տալիս, որ հայ ժողովուրդն իր իրաւունքների տէրը լինելու կամք ունի: Սա 20 տարւայ եւ մի քանի ամսւայ պայքար է, որի մասնակիցն էր նաեւ «Ժառանգութիւն» կուսակցութիւնը:

Սակայն Փաշինեանը որպէս վարչապետ, թէկուզ ժամանակաւոր կառավարութեան, պէտք է աւելի զգոյշ լինի, քանի որ նա ներկայացնում է ամբողջ ժողովրդին, այլ ոչ թէ մէկ կուսակցութիւն»:

«Հասկանում եմ, որ կան զգայական պահեր, բայց եթէ մենք պէտք է ընդհանրացնենք յեղափոխութիւնը, արձանագրենք ժողովրդի զարթօնքը նոր ընտրութիւնների միջոցով, ապա դա պէտք է անենք, ոչ թէ միանձնեայ ցուցակներով՝ բաժանւած սեւերի եւ սպիտակների, այլ պարզապէս քաղաքացուն կամքի ազատութեան հնարաւորութիւն տալով»,- եզրափակեց Յովհաննիսեանը:

Related items

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ