Հա

Քաղաքական

12/09/2018 - 13:40

«Փաստ». «Արարատ Միրզոյեանը՝ ստւերում. Վարչապե՞տն է կարգադրել»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեւի թէ շատերն են նկատել, որ ի տարբերութիւն իշխանափոխութեան առաջին օրերի, վերջին շրջանում չափազանց պասիւ է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյեանը: Նա հրապարակային ելոյթներ չի ունենում, Ֆէյսբուքում էլ ընդամենը որոշ լինկեր է ժամանակ առ ժամանակ տարածում:

«alikonline.ir» - «Փաստ» օրաթերթը գրում է. «Երեւի թէ շատերն են նկատել, որ ի տարբերութիւն իշխանափոխութեան առաջին օրերի, վերջին շրջանում չափազանց պասիւ է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյեանը: Նա հրապարակային ելոյթներ չի ունենում, Ֆէյսբուքում էլ ընդամենը որոշ լինկեր է ժամանակ առ ժամանակ տարածում:

Աւելին, նա չափազանց պասիւ է նաեւ առաջիկայ ընտրութիւնների առումով: Մեզ հասած տեղեկութիւններով, նման պահւածքի պատճառները մի քանիսն են: Առաջին հերթին, ըստ մեր աղբիւրների, Միրզոյեանը որոշակի անհամաձայնութիւն ունի աւագանու ցուցակի առաջին համարի ընտրութեան առումով, ինչպէս նաեւ կառավարութեան գործունէութեան հետ կապւած մի քանի հարցերի շուրջ:

Միւս կողմից, խօսակցութիւններ կան այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանն է կոշտ զրոյց ունեցել նրա հետ՝ վերջինիս անւան հետ կապւած մի քանի սկանդալների (տիկնոջ հետ այց արտասահման, մամուլի քարտուղարի յայտարարութիւններ, առաջին բորտ եւ այլն), ինչպէս նաեւ «վարչապետական հովերի» առումով:

Ըստ այդ տեղեկութիւնների, վարչապետը կարգադրել է առայժմ ստւերում մնալ՝ չվնասելու թիմի վարկանիշը: Այս առումով պատահական չէր նոյն Միրզոյեանի «հրաժեշտի» նմանւող գրառումը, ուր խօսում է «սեւացման», ««Նիկոլը լաւն ա, թիմը՝ վատը» աշուն-ձմեռ 2018 ակցիայի» մասին եւ յաւելում, թէ՝ «շարունակելու եմ ջանք չխնայել մեր երազանքների երկրի՝ հզօր, ազատ եւ երջանիկ Հայաստանի կառուցման համար»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։