Print this page
12/09/2018

«Հրապարակ». «ԱՄՆ-ն դժգոհ է, Թրամփ-Փաշինեան հանդիպում չի կայանայ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինեանի այցերը Ռուսաստան եւ որոշ քայլեր առաջացրել են Արեւմուտքի տարակուսանքը։

«alikonline.ir» - «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինեանի այցերը Ռուսաստան եւ որոշ քայլեր առաջացրել են Արեւմուտքի տարակուսանքը։

ԱՄՆ-ում չեն հասկանում Սիրիա «հումանիտար զօրք» ուղարկելու իմաստը, մանաւանդ, որ իրենք նախօրօք տեղեկացւած չեն եղել, եւ Հայաստանում գտնւող ամերիկեան կենսաբանական լաբորատորիաների հետ կապւած որոշումները, ինչի մասին յայտարարել է անձամբ Փաշինեանը․ «Տառացիօրէն 10-15 օր առաջ իմ անձնական յանձնարարութեամբ թոյլ եմ տւել մտնել այդ լաբորատորիաները… ռուս մասնագէտները երբեք չեն ունեցել մուտքի խնդիր եւ չեն ունենայ` սկսած այն պահից, ինչ ես դարձել եմ վարչապետ»։

Ամերիկեան կողմը հասկացրել է, որ պէտք է նման հարցերում գոնէ պարիտետ պահւի՝ իրենց առաջ էլ ռուսական լաբորատորիաները բացւեն։

Մեր տեղեկութիւններով, սրա արդիւնքում հայկական կողմին հասկացրել են, որ սեպտեմբերեան Թրամփ-Փաշինեան հանդիպումը չի կայանայ»։

Յարակից լուրեր