Print this page
12/09/2018

ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչները Իրան կը մեկնեն՝ հայկական դիպլոմների ճանաչման հարցը քննարկելու նպատակով

Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարարութեան պատւիրակութիւնը կը մեկնի Իրան՝ Իսլամական Հանրապետութիւնում հայկական դիպլոմների ճանաչման հարցը քննարկելու նպատակով:

«alikonline.ir» - Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարարութեան պատւիրակութիւնը կը մեկնի Իրան՝ Իսլամական Հանրապետութիւնում հայկական դիպլոմների ճանաչման հարցը քննարկելու նպատակով: Այս մասին սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նիստում Հայաստանի Հանրապետութեան եւ Տաջիկստանի Հանրապետութեան կառավարութիւնների միջեւ կրթութեան որակաւորման, գիտական աստիճանների եւ կոչումների երկկողմանի ճանաչման եւ համադրելիութեան մասին համաձայնագրի վաւերացման հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Յարութիւնեանը: Տեղեկացնում է «news.am»-ը:

Նրա խօսքով՝ Իրանի կրթութեան նախարարութիւնը մտահոգւած է կրթութեան որակով, որը նրանց ուսանողները ստանում են Հայաստանում: «Իրանից մեր գործընկերները մտահոգւած են: Ես պատրաստւում եմ առաջիկայում Իրան մեկնել: Կայ նախնական համաձայնութիւն: Պատւիրակութեան կազմում կը լինեն նաեւ համապատասխան բուհերի ղեկավարները, որ տեղում քննարկենք ստեղծւած իրավիճակը: Մեզ համար իրանական շուկան շատ կարեւոր է»,- պարզաբանեց Արայիկ Յարութիւնեանը:

Յարակից լուրեր