Հա

Քաղաքական

12/09/2018 - 16:00

Ռուսական կայքը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի օգնականի նշանակմանը

 «Փաշինեանն իր օգնականի պաշտօնում նշանակել է ոմն Սոֆիա Նաւասարդեանի, որի միակ նւաճումն այն է, որ նա, պարզւում է, վարչապետի տիկնոջ` Աննա Յակոբեանի անձնական վարսահարդարն է»:

«alikonline.ir» - «Փաշինեանն իր օգնականի պաշտօնում նշանակել է ոմն Սոֆիա Նաւասարդեանի, որի միակ նւաճումն այն է, որ նա, պարզւում է, վարչապետի տիկնոջ` Աննա Յակոբեանի անձնական վարսահարդարն է»: Այս մասին ըստ «yerkir.am»-ի՝ գրել է «layf.ru» կայքը:

Ըստ յօդւածի հեղինակի` դա արւել է ոչ թէ Նաւասարդեանի պետական տաղանդների համար, այլ այն նպատակով, որ նրա ծառայութիւնների համար հնարաւոր լինի վճարել Հայաստանի Հանրապետութեան` ոչ ամենահարուստ բիւջէից: Դա լաւ ցոյց է տալիս, թէ ինչպէս են յաղթած «յեղափոխականները» վերաբերւում պետական գրպանին»,- նշում է յօդւածագիրը:

Յօդւածագիրը յիշեցնում է, որ Փաշինեանը եւ նրա յետեւում կանգնած արեւմտամէտ քաղաքական կոալիցիան իշխանութեան եկան` արտօնութիւններին վերջ տալու, չինովնիկների վրայ ծախսերի կրճատման եւ ժողովրդին մօտ լինելու խոստումներով: «Փաշինեանը, սակայն, սկսեց «Ֆէյսբուք»-ի միջոցով հաղորդակցւել, ինչի պատճառ էլ դարձան պետական մօտեցումներում կոսմետիկ փոփոխութիւնները»,- գրում է կայքը:

Յօդւածագիրը նաեւ նշում է, որ Փաշինեանի յայտարարութիւններն այն մասին, թէ հաւատրիմ է ՌԴ-ի հետ դաշնակցային յարաբերութիւններին, թւում են առնւազն տարօրինակ: «ՀՀ վարչապետը շրջապատել է իրեն եւրոպական եւ ամերիկեան ծրագրերի շրջանաւարտներով, ծրագրերից շատերը ֆինանսաւորել են պետդեպարտամենտը, Եւրայանձնաժողովը… Միեւնոյն ժամանակ, նախորդ վարչապետերի եւ նախագահների թիմերից շատ պրոֆեսիոնալներ գիտակցաբար արհամարհւում են եւ անգամ բռնաճնշումների ենթարկւում. աղաղակող դէպք դարձաւ Ռոբերտ Քոչարեանի ձերբակալութիւնը»,- գրում է կայքը:

Յօդւածագիրը նաեւ ուշադրութիւն է հրաւիրում այն հանգամանքի վրայ, որ Նաւասարդեանը «Կեանքի խօսք» աղանդի անդամ է: Եւ, դա, ըստ կայքի, միակ դէպքը չէ:

«Վերջերս «Կեանքի խօսքի»  հետ իր կապի մասին յայտարարեց ՀՀ վարչապետի վարչակազմի գործերի կառավարող Գէորգ Աճեմեանը: Հարց է առաջանում` ի՞նչն է ստիպում ՀՀ ներկայիս վարչապետին նման տարօրինակ կադրային որոշումներ կայացնել: Գուցէ աղանդաւորների հայացքներն ինչ-որ կերպ հարազա՞տ են Փաշինեանին: Գուցէ, հաշւի առնելով Նաւասարդեանի մտերմութիւնը նրա տիկնոջ հետ, աղանդաւորները ինչ-որ էքսկլիւզիւ տւեալնե՞ր ունեն Փաշինեանի գործերի մասին: Այդ հարցերի պատասխաններից կախւած կը լինի այն` որքան խորն է Երեւանի ներկայիս ղեկավարութիւնը խրւել արտասահմանեան ազդեցութեան կենտրոնների հետ համագործակցութեան մէջ, որոնք աշխատում են հայ-ռուսական յարաբերութիւնների համընթաց զարգացման դէմ»,- եզրափակում է յօդւածագիրը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։