Print this page
12/09/2018

ՀՀ վարչապետը եւ ուժայինները հրաժարւում են ներկայացնել «ռէյդի, ասֆալտին փռելու» օպերացիայի արդիւնքները

Սեպտեմբերի 11-ի երեկոյեան Դաւթաշէնում տեղի ունեցած նախընտրական հանրահաւաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ՀՀ ԱԱԾ-ին եւ ոստիկանութեանը հրահանգեց երկու ժամւայ ընթացքում իրականացնել ռէյդեր՝ բարձրաստիճան պաշտօնեաների թիկնազօրներին պառկեցնել ասֆալտին։ 

«alikonline.ir» - Սեպտեմբերի 11-ի երեկոյեան Դաւթաշէնում տեղի ունեցած նախընտրական հանրահաւաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ՀՀ ԱԱԾ-ին եւ ոստիկանութեանը հրահանգեց երկու ժամւայ ընթացքում իրականացնել ռէյդեր՝ բարձրաստիճան պաշտօնեաների թիկնազօրներին պառկեցնել ասֆալտին։ ՀՀ վարչապետը հրահանգեց Վալերի Օսիպեանին եւ Արթուր Վանեցեանին` 2 ժամւայ ընթացքում զեկուցել իրեն գործողութիւնների մասին:

Հրապարակային յանձնարարականից երկու ժամ անց որեւէ ուժային չցանկացաւ մեկնաբանել, թէ ինչ արդիւնքներ կան: Այսօր ուժայինները եւ վարչապետը եւս լռում են:

Ոստիկանութեան եւ ՀՀ ԱԱԾ լրատւականներից «yerkir.am»-ին յայտնեցին, որ ԶԼՄ-ների համար հրապարակման ենթակայ որեւէ նիւթ չունեն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի մամուլի քարտուղար Արման Եղոյեանը հաստատեց, որ վարչապետի կողմից սահմանւած ժամկէտում զեկոյց ներկայացւել է, սակայն մանրամասներ չյայտնեց:

Ի դեէպ, քիչ առաջ  լրագրողների հետ զրոյցում համապատասխան հարցին հրաժարւեց պատասխանել նաեւ վարչապետը` ասելով, որ ամէն ինչ զեկուցւել է, աէն բան կարգին է, արտաքին միջամտութիւն էլ այստեղ չի տեսնում:

Յարակից լուրեր