Հա

Քաղաքական

16/09/2018 - 10:25

Ադրբեջանի կազմում լինելը սպառնալիք է արցախցիների համար. Փաշինեանի հարցազրոյցը «Le Monde»-ին

Փաշինեանը նշել է, որ եթէ Բաքուն ցանկանում է ԼՂՀ-ի հետ ապրել նոյն պետութեան կազմում, պէտք է հնարաւորինս շատ բանակցի հէնց Լեռնային Ղարաբաղի հետ։

«alikonline.ir» - Ֆրանսիական «Le Monde» պարբերականին տւած հարցազրոյցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, ի թիւս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման խնդրին: Գրում է «Sputnik» Արմենիան:

«Ադրբեջանի իշխանութիւնները ցանկանում են տպաւորութիւն ստեղծել, թէ Լեռնային Ղարաբաղը պէտք է Ադրբեջանի տարածքում լինի, բայց նրանք ցանկանում են հասնել այդ նպատակին` առանց Լեռնային Ղարաբաղի իշխանութիւնների հետ երկխօսելո՞ւ: Ես չեմ հասկանում` ո՞րն է այստեղ տրամաբանութիւնը` ասել, թէ Լեռնային Ղարաբաղը պէտք է լինի նոյն պետութեան կազմում, ինչ Ադրբեջանը, բայց չցանկանալ նրա հետ խօսել այդ մասին: Ադրբեջանը ինքը իրեն հակասում է»,- նշել է Փաշինեանը:

ՀՀ վարչապետը վերահաստատել է իր տեսակէտը` նշելով, որ եթէ Բաքուն ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հետ ապրել նոյն պետութեան կազմում, պէտք է հնարաւորինս շատ բանակցի հէնց Լեռնային Ղարաբաղի հետ, այլապէս Բաքուն ցանկանում է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղը` առանց այնտեղ ապրող մարդկանց:

«Դա կը նշանակի, որ Ադրբեջանը ցանկանում է արտաքսել կամ բնաջնջել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին: Արդեօ՞ք Բաքուն Լեռնային Ղարաբաղում պատրաստւում է հայերի դէմ նոր ցեղասպանութեան: Եթէ դա այդպէս է, ուրեմն Լեռնային Ղարաբաղի իշխանութիւններն իրաւասու են պնդել, որ հայերը չեն կարող ապրել նոյն պետութեան տարածքում, ինչ Ադրբեջանը, որովհետեւ Ադրբեջանի կազմում լինելը սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի ցանկացած քաղաքացու համար»,- նշել է ՀՀ վարչապետը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։