Հա

Քաղաքական

16/09/2018 - 10:30

Իրանագէտ. «Մենք ունեցել ենք շատ դրական փորձ՝ աշխատելու Իրանի համար պատժամիջոցային խիստ պայմաններում»

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն յայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դէմ պատժամիջոցները կանդրադառնան նրա հետ առեւտրային յարաբերութիւններ ունեցող բոլոր երկրների վրայ:

«alikonline.ir» - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն յայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դէմ պատժամիջոցները կանդրադառնան նրա հետ առեւտրային յարաբերութիւններ ունեցող բոլոր երկրների վրայ:

Նա նշել է, որ «մի շարք որոշումներ դեռեւս մշակւում են մինչեւ վերջնաժամկէտը՝ նոյեմբերի 1-ը։ Նոյեմբերի 4-ից կը լինեն սկզբունքօրէն տարբեր կանոններ, որոնք կանդրադառնան բոլոր նրանց, ովքեր անհրաժեշտ կը համարեն Իրանի հետ տնտեսական գործունէութեամբ զբաղւելը: Դա կը լինի լուրջ, կարեւոր օր»,- ասել է Պոմպէոն:

Թէ որքան լուրջ հետեւանքներ կարող են Իրանի դէմ ամերիկեան պատժամիջոցները նոյեմբերից ունենալ նաեւ Հայաստանի վրայ (հաշւի առնելով այն հանգամանքը, որ մի շարք բնագաւառներում Հայաստանը սերտօրէն համագործակցում է Իրանի հետ), «panorama.am»-ի թղթակիցը զրուցեց իրանագէտ Վարդան Ոսկանեանի հետ։

«Նախ, կը ցանկանայի ասել, որ երեւէ երկրի դէմ որեւէ պատժամիջոց չի կարող դրական ազդեցութիւն ունենալ տւեալ երկրի եւ նրա հետ փոխգործակցող միւս երկրների վրայ՝ ինչպէս տնտեսական, այպէս էլ քաղաքական առումներով։ Հետեւաբար, կարծում եմ, որ ԱՄՆ պետքարտուղարի այս յայտարարութիւնն ունի բացառապէս քարոզչական բնոյթ։ Ինչ վերաբերում է նոյեմբերի մատնանշմանը, ապա կարծիք կայ, որ այդ ամսից սկսած՝ Միացեալ նահանգները պատժամիջոցային համակարգ սկսելու է կիրառել նաեւ իրանական նաւթի հանդէպ։ Իրանի տնտեսության նաւթային եկամուտները առիւծի բաժին են կազմում, հետեւաբար այս ոլորտում կիրառւած պատժամիջոցները կարող են ամենամեծ ազդեցութիւնը թողնել Իրանի տնտեսութեան վրայ՝ ստեղծելով լրացուցիչ հսկայական դժւարութիւններ»,-ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնոլով Իրանի դէմ ամերիկեան պատժամիջոցների՝ Հայաստանի վրայ հնարաւոր ազդեցութեանը, Վարդան Ոսկանեանը նկատեց՝ ակնյայտ է, որ ցանկացած պատժամիջոց երկու երկրների յարաբերութիւններում ստեղծում է լրացուցիչ ռիսկեր։ Խօսքը վերաբերում է ինչպէս տնտեսական, այնպէս էլ քաղաքական հարթութիւններին։

«Մասնաւորապէս, շատ դէպքերում տնտեսական յարաբերութիւնները լրջօրէն պաստում են քաղաքկան յարաբերութիւններին։ Այս իմաստով, թէեւ Հայաստանի եւ Իրանի միջեւ քաղաքական խնդիրներ չկան, բայց թէկուզ միայն պատժամիջոցների սպառնալիքը կարող է մեր գործարարներին հետ պահել կեանքի կոչելու Իրանի հետ կապւած իրենց տնտեսական ծրագրերը։

Միւս կողմից Իրանում եւս կան տնտեսական հնարաւորութիւններ, որոնք կարող են օգտագործւել Հայաստանի հետ յարաբերութիւններում։ Իրան-Հայաստան սահմանին գործում է Մեղրու ազատ տնտեսական գօտին, եւ մենք ակնկալիքներ ունենք, որ այն պէտք է աշխատի իրանական ներդրումների շնորհիւ։ Միաժամանակ, փորձութիւնները երբեմն դուռ են բացում նոր հնարաւորութիւնների համար, իսկ Իրանի դէմ պատժամիջոցներն, անշուշտ, փորձութիւն են։ Մենք ունեցել ենք շատ դրական փորձ՝ աշխատելու Իրանի համար պատժամիջոցային խիստ պայմաններում, որոնք կիրառւել են նախկինում։ Յիշենք, օրինակ Իրան-Հայաստան գազամուղի շինարարութիւնը եւ գործարկումը»,- ամփոեց իրանագէտը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։