Հա

Քաղաքական

16/09/2018 - 11:50

Ադրբեջանը կրակել է Կոթի գիւղի ուղղութեամբ. վիրաւոր կայ

Ադրբեջանական կողմը երէկ` սեպտեմբերի 15-ին, կրակել է ՀՀ Տաւուշի մարզի Կոթի գիւղի ուղղութեամբ։

«alikonline.ir» - Ադրբեջանական կողմը երէկ` սեպտեմբերի 15-ին, կրակել է ՀՀ Տաւուշի մարզի Կոթի գիւղի ուղղութեամբ։

«Sputnik» Արմենիայի աղբիւրը յայտնում է, որ կրակոցների հետեւանքով խաղաղ բնակիչ է տուժել։

«Մօտ 60 տարեկան տղամարդ է վիրաւորւել։ Բարեբախտաբար, ոտքն է վնասւել, տարել, վիրակապել, բերել են»,- յայտնեց «Sputnik» Արմենիայի աղբիւրը։

Յիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինւած ուժերը գնդակոծել էին ՀՀ Տաւուշի մարզի սահմանամերձ Չինարի գիւղի բնակելի տներն ու մանկապարտէզի շենքը։

Մինչ այդ ադրբեջանցիները գնդակոծութիւնների էին ենթարկել նաեւ նոյն մարզի սահմանամերձ Վազաշէն, Բաղանիս եւ Կոթի գյուղերն ու աւտոճանապարհները։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայեանը «Sputnik»Արմենիային յայտնել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն ադրբեջանական զինուժի պարբերական գնդակոծութիւնների մասին տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպշիկի գրասենեակին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։