Հա

Քաղաքական

16/09/2018 - 14:20

Արծրուն Յովհաննիսեան. «Ադրբեջանի զինուժն ընդհանուր առմամբ կրակել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ուղղութեամբ»

Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լոյս 16-ի գիշերը, ընդհանուր առմամբ, կրակ է բացել ոչ թէ Տաւուշի մարզի Կոթի գիւղի, այլ ՀՀ պաշտպանութեան նախարարութեան 3-րդ բանակային կորպուսի ուղղութեամբ։ 

«alikonline.ir» - Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լոյս 16-ի գիշերը, ընդհանուր առմամբ, կրակ է բացել ոչ թէ Տաւուշի մարզի Կոթի գիւղի, այլ ՀՀ պաշտպանութեան նախարարութեան 3-րդ բանակային կորպուսի ուղղութեամբ։ Ադրբեջանական կողմը կրակել է հիմնականում հրաձգային զէնքերով, նաեւ մեծ՝ մինչեւ 12.7 մմ. տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողութիւններով լռեցրել է հակառակորդին։ Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց ՀՀ պաշտպանութեան նախարարութեան մամուլի քարտուղար Արծրուն Յովհաննիսեանը։

Ադրբեջանական կողմի կէսգիշերին, 40 րոպէ տեւած գնդակոծութեան հետեւանքով ոտքի շրջանում թէթեւ վիրաւորւել է Կոթիի բնակիչ Սուրէն Սեփխանեանը (ծնւած՝ 1957թ.): Նրա կեանքին վտանգ չի սպառնում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։