Հա

Քաղաքական

17/09/2018 - 13:30

Լիբերմանի այցը եւ Վրաստանի անսպասելի որոշումը Հայաստանի հանդէպ

Իսրայէլի պաշտպանութեան նախարար Աւիգդոր Լիբերմանը մէկ շաբաթ Կովկասում է: Նա երկու օր մնացել է Վրաստանում եւ մեկնել Բաքու, որտեղ մնալու է 5 օր, մինչեւ երկուշաբթի (Խօսքն այսօր՝ սեպտեմբերի 17-ի մասին է-ԽՄԲ.): Ադրբեջանցի լրագրողները չեն կարողանում պարզել, թէ ինչու է ժամանել Լիբերմանը, բայց յատուկ նշում են, որ նա որոշել է Հայաստան չմեկնել:

ՆԱՅԻՐԱ ՀԱՅՐՈՒՄԵԱՆ

 

Իսրայէլի պաշտպանութեան նախարար Աւիգդոր Լիբերմանը մէկ շաբաթ Կովկասում է: Նա երկու օր մնացել է Վրաստանում եւ մեկնել Բաքու, որտեղ մնալու է 5 օր, մինչեւ երկուշաբթի (Խօսքն այսօր՝ սեպտեմբերի 17-ի մասին է-ԽՄԲ.): Ադրբեջանցի լրագրողները չեն կարողանում պարզել, թէ ինչու է ժամանել Լիբերմանը, բայց յատուկ նշում են, որ նա որոշել է Հայաստան չմեկնել:

Կովկասի հանդէպ հետաքրքրութիւնն անկասկած կապւած է Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձութիւնների եւ Իրանի հանդէպ միջազգային քաղաքականութեան փոփոխութեան հետ: Հայաստանը Իրանի հետ պահպանում է բարեկամական յարաբերութիւններ, ինչպէս նաեւ մտադիր է Ռուսաստանի հետ համատեղ մարդասիրական առաքելութիւն ուղարկել Սիրիա:

Ըստ ամենայնի, Իսրայէլը մտադիր է Վրաստանը եւ Ադրբեջանը օգտագործել որպէս պլացդարմ հակաիրանական քաղաքականութեան համար: Միջազգային ԶԼՄ-ները գրում են, որ Իսրայէլը ի նշան երախտագիտութեան դրա դիմաց կարող է Ադրբեջանին աւելի շատ զէնք տալ: Ինչ վերաբերւում է Վրաստանին, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն սկսել են աւելի կոնկրետ խօսել ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցութեան մասին: Դա էլ թերեւս երախտագիտութիւն է Վրաստանին:

Այս ֆոնին, Վրաստանի ու Հայաստանի խնդիրները գլոբալ գործընթացների մաս են: Վրաստանը սեպտեմբերի սկզբին անսպասելի որոշում կայացրեց, որով արգելւում է իր տարածքով բեռնատարներով ցորենի ներկրումը Հայաստան: Արգելքը պէտք է ուժի մէջ մտնէր սեպտեմբերի 15-ին, բայց Վրաստանի կառավարութիւնը յետաձգել է 15 օրով:

Վրաստանի այս որոշումը Հայաստանում բացասական է ընդունւել: Խօսքը ռազմավարական մթերքի՝ ցորենի մասին է: Երեւան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձէն յստակութիւն չի մտցրել այս հարցում: Յամենայնդէպս, չի հնչել որեւէ հրապարակային յայտարարութիւն քաղաքական հնարաւոր մոտիւների մասին: Մնում է ենթադրել, թէ ով է վրացիներին «խորհուրդ տւել» արգելել ցորենի տրանզիտը բեռնատարներով:

Խնդիրն այն է, որ Բաքւում է ոչ միայն Լիբերմանը, այլեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով Բաքու է ժամանել այդ քաղաքի «բոլշեւիկա-դաշնակցական օկուպացիայից ազատագրման» 100-ամեակի տօնակատարութեանը:

Դրանից առաջ Էրդողանը մեկնել էր Մուշ եւ թուրքերին շնորհաւորել Մանազկերտում յաղթանակի համար, երբ թուրքերը նւաճեցին Անատոլիան: Անատոլիան հայերի արեալն է, եւ 1000 տարի անց թուրքերը կարող են տօնել միայն Անատոլիայի զաւթումը, բայց ոչ դրա հանդէպ իրաւունքը: Այնպէս, ինչպէս Նախիջեւանի ու նոյնիսկ Բաքւի դէպքում:

100-ամեայ պայմանագրերի ժամկէտը, որոնք կնքւել են Առաջին աշխարհամարտի ու Օսմանեան կայսրութեան փլուզման արդիւնքներով, աւարտւում է: Թուրքիան ու Ադրբեջանն ամէն ինչ անելու են, որպէսզի Ռուսաստանի, Իսրայէլի եւ այլոց օգնութեամբ երկարաձգել այն պայմանագրերի ժամկէտները, օրինակ՝ Կարսի պայմանագրի, որոնք աւարտւում են 2021 թ.:

«lragir.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։