Հա

Քաղաքական

18/09/2018 - 10:10

Սամուէլ Ֆարմանեան. «Հայաստանը Թուրքիան չէ, պարո՛ն Փաշինեան, ու Դուք էլ Էրդողանը չէք»

Պետութեան կառավարումը, պետականաշինութիւնը բազմակողմանի, համակարգւած ու նուրբ գործընթաց է, առաւել եւս, երբ խօսքը գնում է անցումային քաղաքական իրավիճակների մասին: Քաղաքական իշխանափոխութիւնը մեր երկրում եւս հետեւանք էր խօսքի ու մամուլի, այլ ազատութիւնների անխախտ առկայութեան:

«alikonline.ir» - Պետութեան կառավարումը, պետականաշինութիւնը բազմակողմանի, համակարգւած ու նուրբ գործընթաց է, առաւել եւս, երբ խօսքը գնում է անցումային քաղաքական իրավիճակների մասին: Քաղաքական իշխանափոխութիւնը մեր երկրում եւս հետեւանք էր խօսքի ու մամուլի, այլ ազատութիւնների անխախտ առկայութեան:

Այս մասին ֆէյսբուքեան էջում գրառում է արել ԱԺ ՀՀԿ խմբակցութեան պատգամաւոր Սամուէլ Ֆարմանեանը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Գրառումն, ամբողջութեամբ, ներկայացնում ենք ստորեւ.

«Պետութեան կառավարումը, պետականաշինութիւնը բազմակողմանի, համակարգւած ու նուրբ գործընթաց է, առաւել եւս, երբ խօսքը գնում է անցումային քաղաքական իրավիճակների մասին: Հապճեպ, անհաւասարակշիռ ու յախուռն գործելաոճը, անօրինական տեւական գործողութիւնները կործանարար են անգամ կայացած ժողորդավարութիւնների համար:

Լրատւամիջոցների ու խօսքի ազատութիւնը մեր երկրում տասնամեակների տեւական ջանքերի արդիւնք է, հարիւրաւոր լրագրողների, խմբագիրների, քաղաքական գործիչների, քաղհասարակութեան ներկայացուցիչների, երեւացող ու հանրութեան աչքից դուրս մնացած կարեւոր դերակատարների նւիրումի ու հանձնառութեան արդիւնք:

Դա ձեռքբերում է, որ յաւուր պատշաճի գնահատւել է նաեւ մեր միջազգային գործընկեր կազմակերպութիւնների կողմից եւ շահեկան վիճակում դրել մեր ժողովրդավարութիւնը` հարեւան երկրների հետ համեմատութեան հարթութիւնում:

Ի վերջոյ, քաղաքական իշխանափոխութիւնը մեր երկրում եւս հետեւանք էր խօսքի ու մամուլի, այլ ազատութիւնների անխախտ առկայութեան:

Այսօրւայ գործողութիւնները, անկախ փաթեթաւորումից ու ներկայացւող նպատակից, հերթական յախուռն ու լաւ չմտածւած մեծ հարւածն է հայաստանեան ժողովրդավարութեանը, խօսքի ու մամուլի ազատութեանը, մեր երկրի միջազգային հեղինակութեանը: Կոչ եմ անում խնդրով մտահոգ բոլոր դերակատարներին հնչեցնել իրենց անհամաձայնութեան ուղերձը:

Կոչ եմ անում իրաւապահ մարմիններին, կառավարութեանն ու անձամբ Նիկոլ Փաշինեանին սթափւել, հանդարտւել, խաղաղւել ու փորձ անգամ չանել նմանւելու Ռեջեբ Էրդողանին, ով իրեն ներքին հաւաքական անորոշ թշնամի հռչակած «գիւլենականներ» փնտրելու պատրւակով, անում է մտքին փչածը` թքած ունենալով երկրի միջզգային հեղինակութեան վրայ, կործանելով ժողովրդավարութիւնը, «գիւլենական» կարգելով լրագրողներին ու գիտնականներին, քաղաքական գործիչներին ու իր բոլոր ընդդիմախօսներին:

Հայաստանը Թուրքիան չէ, պարո՛ն Փաշինեան, ու դուք էլ Էրդողանը չէք:

Արտաքին վտանգներով շրջապատւած ու պատերազմի սպառնալիքի տակ գտնւող երկրի իմաստուն առաջնորդը համախմբում է հասարակութեանը, ոչ թէ` հակառակը:

Սթափւէ՛ք, քանի դեռ դուք դրա հնարաւորութիւնը, թւում է, ունէք»:

Յարակից լուրեր

  • «Փաստ». «Փաշինեանին Տէր-Պետրոսյանն է յուշել Քոչարեանին խաղից արագ հանելու գաղափարը»
    «Փաստ». «Փաշինեանին Տէր-Պետրոսյանն է յուշել Քոչարեանին խաղից արագ հանելու գաղափարը»

    «Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում բաւական շատ է խօսւում այն մասին, որ Նիկոլ Փաշինեանի տեսքով քաղաքական ասպարէզ է վերադարձել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը: Այդ խօսակցութիւններն աւելի ակտիւացան, երբ պաշտօններ ստացան ակնյայտ «լեւոնական» գործիչներ (Տիգրան Յակոբեան, Վլադիմիր Կարապետեան եւ այլն):

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակի կապակացութեամբ. ՀՀ նախագահն ու վարչապետը շնորհաւորել են Հանրապետութեան նախագահին
    Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակի կապակացութեամբ. ՀՀ նախագահն ու վարչապետը շնորհաւորել են Հանրապետութեան նախագահին

    Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակի կապակցութեամբ, ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանը շնորհաւորական ուղերձներ են յղել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։