Հա

Քաղաքական

23/09/2018 - 13:10

Արա Բաբլոյեան. «ՀՀ ԱԺ-ի ինքնալուծարման մասին խօսելը վաղ է»

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյեանը ԱԺ-ի ինքնալուծարման մասին խօսելը վաղ է համարում:  Այս մասին նա յայտարարեց լրագրողների հետ զրոյցում Երեւանի աւագանու ընտրութիւններում քւէարկելուց յետոյ:

«alikonline.ir» - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյեանը ԱԺ-ի ինքնալուծարման մասին խօսելը վաղ է համարում:  Այս մասին նա յայտարարեց լրագրողների հետ զրոյցում Երեւանի աւագանու ընտրութիւններում քւէարկելուց յետոյ: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Ըստ Բաբլոյեանի` դա գործընթաց է, որը կապւած է այն բանի հետ, որ քաղաքական ուժերը պէտք է աշխատեն: «Արդէն ստեղծւած են աշխատանքային խմբեր, որոնք պէտք է աշխատեն օրէնսդրական փոփոխութիւնների վրայ: Երբ կիրականացւի այդ աշխատանքը, հետագայում նոյն քաղաքական ուժերը կանդրադառնան այդ հարցին եւ իրենց որոշումը կընդունեն: Այսօր դեռ վաղաժամ է խօսել դրա մասին, որովհետեւ գործընթացը շարունակւում է»,- նշեց նա:

Հարցին` այս ընտրութիւնները աւելի լա՞ւ են անցնում, քան նախորդները, ՀՀ ԱԺ նախագահը պատասխանեց. «Մենք ուրախ ենք լինում, երբ ընտրութիւններն ամէն անգամ աւելի լաւ են կազմակերպւում: Ամփոփենք արդիւնքներն այսօր, վաղը կանդրադառնանք հարցին, թէ ինչպէս են ընտրութիւններն աւարտւել եւ ինչպէս են արդիւնքներն ամփոփւել»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։