Հա

Քաղաքական

22/09/2018 - 11:20

ՀՀ ԱԳ նախարար. «Հայաստանը կտրականապէս դէմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը փոխելու փորձերին»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը եղել է եւ կը լինի առաւել արդիւնաւէտը: Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանը:

«alikonline.ir» - ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը եղել է եւ կը լինի առաւել արդիւնաւէտը: Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանը: Տեղեկացնում է «news.am»-ը:

«Ձեւաչափը փոխելու ցանկացած փորձ արդիւնաւէտ չի լինի: Մենք դէմ ենք դրան»,- ընդգծել է նա:

Պատասխանելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրշիկի թիմի ընդլայնման հեռանկարների մասին հարցին` Զոհրաբ Մնացականեանը նշել է, որ, ցաւօք, Ադրբեջանը շարունակում է արգելափակել  հարցը:

Միաժամանակ նա յիշեցրել է, որ խնդիրն աւելի լայն բնոյթ ունի: Խօսքն այնպիսի մթնոլորտի ստեղծման անհրաժեշտութեան մասին է, որը նպաստում է բանակցութիւնների առաջխաղացմանը, առաջին հերթին հրադադարի պահպանմանը եւ բոլոր սպառնալիքների վերացմանը, որոնք կարող են լարւածութեան աճին յանգեցնել:

Յարակից լուրեր

  • Զոհրաբ Մնացականեանը ԵԱՀԿ նախագահին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի կարգաւորման հարցում հայկական կողմի մօտեցումները
    Զոհրաբ Մնացականեանը ԵԱՀԿ նախագահին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի կարգաւորման հարցում հայկական կողմի մօտեցումները

    Միւնխէնի անվտանգութեան համաժողովի շրջանակում փետրւարի 17-ին կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի հանդիպումը Սլովակիայի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլաւ Լայչակի հետ:

  • Զոհրաբ Մնացականեան. «Միւնխէնում Մամեդեարովի հետ հանդիպում ծրագրւած չէ, սակայն դա չի նշանակում, որ խօսելու բան չկայ»
    Զոհրաբ Մնացականեան. «Միւնխէնում Մամեդեարովի հետ հանդիպում ծրագրւած չէ, սակայն դա չի նշանակում, որ խօսելու բան չկայ»

    Միւնխէնի անվտանգութեան միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպել եմ իմ բազմաթիւ գործընկերների հետ, նրանցից իւրաքանչիւրի հետ ունենք մեր առանձին օրակարգը: Միւնխէնում լրագրողների հետ զրոյցում այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանը:

  • Միւնխէնում հանդիպել են Զարիֆն ու Մնացականեանը
    Միւնխէնում հանդիպել են Զարիֆն ու Մնացականեանը

    Միւնխէնի անվտանգութեան համաժողովի շրջանակում, այսօր՝ փետրւարի 16-ին Իրանի ԱԳՆ Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հանդիպել է ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականեանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԱԳՆ հանրութեան հետ կապերի վարչութիւնից:

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։