Հա

Քաղաքական

22/09/2018 - 14:50

Հայաստանը նպատակաուղղւած շարունակելու է յարաբերութիւններն Իրանի հետ

Հայաստանը նպատակաուղղւած շարունակելու է յարաբերութիւններն Իրանի հետ: Այս մասին Հանրային հեռուստաընկերութեան «Իրականում» հաղորդաշարի շրջանակում տւած հարցազրոյցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանն՝ անդրադառնալով հայ-իրանական յարաբերութիւններին:

«alikonline.ir» - Հայաստանը նպատակաուղղւած շարունակելու է յարաբերութիւններն Իրանի հետ: Այս մասին Հանրային հեռուստաընկերութեան «Իրականում» հաղորդաշարի շրջանակում տւած հարցազրոյցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանն՝ անդրադառնալով հայ-իրանական յարաբերութիւններին:

«Մեր հարեւան Իրանի հետ յարաբերութիւնները կայուն են, մենք ունենք յարաբերութիւնների բավական զարգացած եւ հարուստ օրակարգ: Մեր արտաքին քաղաքականութեան շարունակականութիւնն արտայայտւած է կառավարութեան ծրագրում, եւ Իրանն արտաքին քաղաքականութեան մեր գերակայութիւնների շարքում է՝ որպէս հարեւան պետութիւն, որպէս բարեկամ պետութիւն, որի հետ մենք ունենք բազմադարեայ պատմութիւն եւ բաւական հարուստ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ օրակարգեր: Մենք նպատակաուղղւած շարունակելու ենք մեր յարաբերութիւնները Իրանի հետ: Անշուշտ, մենք չափազանց զգայուն ենք այն բոլոր զարգացումների հանդէպ, որոնք վերաբերում են մեր տարածաշրջանին եւ մասնաւորապէս Իրանին: Դա եղել եւ մնում է մեր ուշադրութեան կենտրոնում։ Այդ առումով աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ, որպէսզի առաջին հերթին կարողանանք ապահովագրւած պահել մեր ազգային շահերը»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։