Հա

Քաղաքական

23/09/2018 - 10:20

Մեկնարկել է Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւնների քւէարկութիւնը

Երեւանում մեկնարկել է աւագանու արտահերթ ընտրութիւնների քւէարկութիւնը: Ժամը 08:00-ից բացւել են Երեւանի բոլոր ընտրական տեղամասերի դռները:

«alikonline.ir» - Երեւանում մեկնարկել է աւագանու արտահերթ ընտրութիւնների քւէարկութիւնը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, ժամը 08:00-ից բացւել են Երեւանի բոլոր ընտրական տեղամասերի դռները:

Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք եւ 8 կուսակցութիւն: Ընտրութիւններին կը մասնակցեն «Ժառանգութիւն» կուսակցութիւնը (քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Յովհաննիսեան), «Լոյս» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արտակ Զէյնալեան), «Երւանի հանրութիւն» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանեան), ԲՀԿ-ն (քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբեան), «Իմ քայլը» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Հայկ Մարութեան), «Հայկազունիներ» կուսակցութիւնը (քաղաքապետի թեկնածու Գէորգ Յովսէփեան), «Երկիր Ծիրանի» կուսակցութիւնը (քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջեան), «Ժողովրդավարական ուղի» կուսակցութիւնը (քաղաքապետի թեկնածու Մանուէլ Գասպարեան), ՕԵԿ-ը (քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդեան), ՀՅԴ-ն (քաղաքապետի թեկնածու Միքայէլ Մանուկեան), «Ռեֆորմիստներ» կուսակցութիւնը (քաղաքապետի թեկնածու Արտակ Աւետեան), «Երեւանցիներ» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբեան):

Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւններին մասնակցելու իրաւունք ունի 848 հազար 343 քաղաքացի: Քւէարկութիւնը կը շարունակւի մինչեւ ժամը 20:00-ն, որից յետոյ կը մեկնարկի ձայների հաշւարկը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։