Հա

Քաղաքական

23/09/2018 - 10:20

Մեկնարկել է Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւնների քւէարկութիւնը

Երեւանում մեկնարկել է աւագանու արտահերթ ընտրութիւնների քւէարկութիւնը: Ժամը 08:00-ից բացւել են Երեւանի բոլոր ընտրական տեղամասերի դռները:

«alikonline.ir» - Երեւանում մեկնարկել է աւագանու արտահերթ ընտրութիւնների քւէարկութիւնը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, ժամը 08:00-ից բացւել են Երեւանի բոլոր ընտրական տեղամասերի դռները:

Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք եւ 8 կուսակցութիւն: Ընտրութիւններին կը մասնակցեն «Ժառանգութիւն» կուսակցութիւնը (քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Յովհաննիսեան), «Լոյս» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արտակ Զէյնալեան), «Երւանի հանրութիւն» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանեան), ԲՀԿ-ն (քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբեան), «Իմ քայլը» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Հայկ Մարութեան), «Հայկազունիներ» կուսակցութիւնը (քաղաքապետի թեկնածու Գէորգ Յովսէփեան), «Երկիր Ծիրանի» կուսակցութիւնը (քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջեան), «Ժողովրդավարական ուղի» կուսակցութիւնը (քաղաքապետի թեկնածու Մանուէլ Գասպարեան), ՕԵԿ-ը (քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդեան), ՀՅԴ-ն (քաղաքապետի թեկնածու Միքայէլ Մանուկեան), «Ռեֆորմիստներ» կուսակցութիւնը (քաղաքապետի թեկնածու Արտակ Աւետեան), «Երեւանցիներ» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբեան):

Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւններին մասնակցելու իրաւունք ունի 848 հազար 343 քաղաքացի: Քւէարկութիւնը կը շարունակւի մինչեւ ժամը 20:00-ն, որից յետոյ կը մեկնարկի ձայների հաշւարկը:

Յարակից լուրեր

  • Արամի ոգով՝ հաւատարիմ հողին ու հային. ՀՅԴ-ն մեկնարկեց իր ընտրապայքարը
    Արամի ոգով՝ հաւատարիմ հողին ու հային. ՀՅԴ-ն մեկնարկեց իր ընտրապայքարը

    Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի արձանի մօտ, երէկ՝ նոյեմբերի 26-ին մեկնարկեց Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը քարոզարշաւը:

  • Միշտ հաւատարիմ հողին ու հային. ՀՅԴ քարոզարշաւը կը մեկնարկի Արամի արձանի մօտ
    Միշտ հաւատարիմ հողին ու հային. ՀՅԴ քարոզարշաւը կը մեկնարկի Արամի արձանի մօտ

    Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ արատահերթ խորհրդարանական ընտրութիւնների ընտրապայքարը սկսելու է Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի արձանի մօտ հրաւիրւած հանրահաւաքով:

  • Չէի ցանկանայ, որ արհեստական սահմանազատումները վերածւէին իրական սահմանազատումների
    Չէի ցանկանայ, որ արհեստական սահմանազատումները վերածւէին իրական սահմանազատումների

    «Առաւօտ»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանը:

  • Ինչո՞ւ սկսւեց սեւի եւ սպիտակի խաղը
    Ինչո՞ւ սկսւեց սեւի եւ սպիտակի խաղը

    Աւարտւեցին Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւնները, որտեղ ձայների մեծ առաւելութեամբ յաղթանակ տարաւ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարութեանը: Բուն ընտրութիւններն անցան առանց լուրջ խախտումների եւ, իրաւամբ, դրանք կարելի է համարել վերջին տարիներին անցկացւած ամենաազատ, արդար ու թափանցիկ ընտրութիւնները մեր երկրում: Սակայն գնահատական տալուց առաջ չի կարելի անտեսել ընտրական գործընթացի անբաժան մաս կազմող նախընտրական քարոզարշաւի փուլը, ինչից մեծապէս կախւած են ընտրութիւնների արդիւնքները: 

  • Միքայէլ Մանուկեան. «Դաշնակցութիւնը երբեք հատակին չի մնայ»
    Միքայէլ Մանուկեան. «Դաշնակցութիւնը երբեք հատակին չի մնայ»

    Երեւանի աւագանու ընտրութիւնների Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ցուցակը գլխաւորող, ՀՀ ԲՆ անտառային կոմիտէի նախագահ Միքայէլ Մանուկյանը «tert.am»-ի հետ զրույցում անդրադառնալով ընտրութիւնների  արդիւնքներին` կարծիք յայտնեց, որ ընտրութիւններն աւելի շատ դիտւեցին որպէս վարչապետի վստահութեան հանրաքւէ եւ ժողովուրդը քւէարկեց նախկինների չվերադառնալու օգտին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։