Հա

Քաղաքական

30/09/2018 - 12:35

Զօրքը սահմանի մօտ. Ադրբեջանը յոյս ունի, որ Հայաստանում իրավիճակը կապակայունանայ

Արցախի հետ սահմանին անցկացրած լայնածաւալ զօրավարժութիւններից յետոյ Ադրբեջանը որոշել է զօրքի մի մասը յետ չտանել մշտական տեղակայման վայր։ Փորձագէտները համոզւած են, որ Բաքւում սպասում են հայաստանեան զարգացումներին:

«alikonline.ir» - Ադրբեջանական 20-հազարանոց խմբաւորման մօտ մէկ երրորդը չի վերադարձել թիկունք՝ մնալով շփման գծի մօտ:

Արցախի հետ սահմանին անցկացրած լայնածաւալ զօրավարժութիւններից յետոյ Ադրբեջանը որոշել է զօրքի մի մասը յետ չտանել մշտական տեղակայման վայր։ Փորձագէտները համոզւած են, որ Բաքւում սպասում են հայաստանեան զարգացումներին: Արցախի Հանրապետութեան նախագահի մամուլի քարտուղար Դաւիթ Բաբայեանը «Sputnik» Արմենիային ասաց, որ ընդհանուր առմամբ իրավիճակը վերահսկելի է, կարելի է ասել՝ կայուն:

«Ճիշտ է` Ադրբեջանում վերջերս անցկացւած զօրավարժութիւններից յետոյ ադրբեջանական բանակի ոչ բոլոր ստորաբաժանումներն են յետ քաշւել իրենց մշտական տեղակայման վայրեր, բայց իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, եւ Արցախի Հանրապետութեան ՊԲ-ն շարունակում է իր ձեռքերում ամուր պահել ռազմավարական նախաձեռնողականութիւնը»,- ասաց Բաբայեանը:

Նրա խօսքով՝ սա ոչ առաջին անգամն է, ոչ էլ վերջին, որ Ադրբեջանն այդպէս է վարւելու։

Թէեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջին շրջանում կոչ է անում կողմերին զերծ մնալ ապակայունացումից, հասկանալի է, որ նրանց կոչը, առաջին հերթին, վերաբերում է Բաքւին:

Բաբայեանը նշեց, որ նման յայտարարութիւններից յետոյ Ադրբեջանը, ամենայն հաւանականութեամբ, պէտք է յետ քաշի ուժերը շփման գծից: Նա ճիշտ չի համարում համեմատել իրավիճակը 2016թ-ի ապրիլի հետ, որին Ադրբեջանը պատրաստւել է աւելի քան 20 տարի:

«Ադրբեջանն այն ժամանակ մտածել էր, որ մենք պատրաստ չենք, հասարակութիւնը համախմբւած չէ, եւ փորձեց սրընթաց պատերազմի միջոցով հարցը կարգաւորել։ Բայց քանի որ ստացաւ համապատասխան հակահարւած, եւ ձախողւեց նրա նենգ ծրագրերը, հիմա նորից նման պատերազմ սկսելը հեռանակարային չէ, նա ի վիճակի չէ դա անել»,- ասաց Բաբայեանը:

Քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանը կարծում է, որ Ադրբեջանը հետեւում է Հայաստանում ստեղծւած անհանգիստ ներքին իրավիճակին եւ ամէն դէպքում մարտական պատրաստւածութեան վիճակում է պահում ուժերը:

«Ադրբեջանն ուզում է պատրաստ լինել նրան, որ Հայաստանում անկայունութեան X ժամը կարող է հատել կարմիր գիծը, եւ նրանք կարող են յարձակւել»,- ասաց Բոզոյեանը: Նրա խօսքով՝ մօտաւորապէս նման պայմաններից էր օգտւել Հայաստանը 90-ականների սկզբին, երբ Ադրբեջանում Աբուլֆազ Էլչիբէյի կառավարման ընթացքում սկսւել էր իշխանութեան համար պայքարը:

Նա նշեց, որ Հայաստանը կապիտալիզացրել էր նաեւ Ռուսաստանի հետ Էլչիբէյի վատթարացած յարաբերութիւնները: Հայ զինւորների ինքնազօհ պայքարին զուգահեռ դա իր դերը խաղաց հակամարտութիւնում:

«Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանում տեղի են ունենում նոյնպիսի գործընթացներ: Հէնց այդ պատճառով նրանք մեծ ուժեր են պատրաստ պահում»,- նշեց Բոզոյեանը:

Յիշեցնենք, որ սեպտեմբերի 17-22-ը Ադրբեջանում «Իլհամ Ալիեւի հաստատած պլանի համաձայն»` զինւած ուժերի տարբեր ստորաբաժանումներն անցկացրել են լայնածաւալ օպերատիւ-մարտավարական զօրավարժութիւն, որից յետոյ ադրբեջանական բանակի ոչ բոլոր ստորաբաժանումներն են յետ քաշւել իրենց մշտական տեղակայման վայրեր։

Յարակից լուրեր

  • «Կազանի փաստաթղթի» մոդիֆիկացիան. ի՞նչ են համանախագահներն առաջարկել Երեւանին եւ Բաքւին
    «Կազանի փաստաթղթի» մոդիֆիկացիան. ի՞նչ են համանախագահներն առաջարկել Երեւանին եւ Բաքւին

    Մամեդեարովի յայտարարութիւնները կցկտուր բնոյթ են կրում, Հայաստանի իշխանութիւնը պէտք է բացատրի, թէ կոնկրետ ինչ առաջարկներ կան բանակցութիւնների սեղանին։

  • «Առաջին անգամը չէ, որ ադրբեջանական կողմը պարունակից դուրս է հանում իր առաջադրած կէտը եւ իւրովի մեկնաբանութիւն կատարում». Շահան Գանտահարեան
    «Առաջին անգամը չէ, որ ադրբեջանական կողմը պարունակից դուրս է հանում իր առաջադրած կէտը եւ իւրովի մեկնաբանութիւն կատարում». Շահան Գանտահարեան

    Ադրբեջանի արտգործ նախարար Էլմար Մամեդեարովը Վաշինգտոնեան վերջին հանդիպումից յետոյ ասել էր, որ «համանախագահներն առաջարկել են դուրս բերել զօրքերը եւ խաղաղապահներ տեղակայել, սակայն այդ ուղղութեամբ հարկաւոր է աշխատել»: «Արմէնպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է յայտարարութիւնը՝ Լիբանանի «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը:

  • «ԼՂ բանակցային գործընթացում նոր փաստաթո՞ւղթ կայ»․ «168 Ժամ»
    «ԼՂ բանակցային գործընթացում նոր փաստաթո՞ւղթ կայ»․ «168 Ժամ»

    «168 Ժամ»-ը գրում է․ «Յունիսի 21-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ տեղի ունեցած հանդիպման կարեւոր կողմն այն էր, որ համանախագահները պաշտօնապէս կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ»,- երէկ նման յայտարարութիւն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը:

  • Ինչով աչքի ընկաւ Մնացականեան-Մամեդեարով վաշինգտոնըան հանդիպումը
    Ինչով աչքի ընկաւ Մնացականեան-Մամեդեարով վաշինգտոնըան հանդիպումը

    Վաշինգտոնում յունիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ կայացաւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Յունւարին Փարիզում եւ ապրիլին Մոսկւայում կայացած հանդիպումներից յետոյ որոշում էր կայացւել ԱԳ նախարարների միջեւ յաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Սա բաւական խորհրդանշական էր մի կողմից հաւասարակշռութեան պահպանման, միւս կողմից երկարատեւ պասիւութիւնից յետոյ ամերիկեան կողմի ակտիւացման առումով:

  • Ադրբեջանը սրում է սահմանային իրավիճակը
    Ադրբեջանը սրում է սահմանային իրավիճակը

    Վերջին շրջանում Ալիեւը դարձեալ փորձում է սրել սահմանային իրավիճակը արցախեան ուղղութեամբ։ Դա նախեւառաջ պայմանաւորւած է Հայաստանի ու Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներով։ Սահմանային լարւածութեան մեծացման դինամիկան ուղղակիօրէն փոխկապակցւած է նաեւ Արցախեան հակամարտութեան կարգաւորման շուրջ ընթացող բանակցութիւններին, բանակցային գործընթացից կողմերի ակնկալիքներին ու դրանց իրացման հնարաւորութիւններին: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։