Հա

Քաղաքական

01/10/2018 - 13:40

Արտահերթ ընտրութիւնների շուրջ բանակցութիւնները սկսւած են. քաղաքացիների կարիքը դեռ չկայ

Նիկոլ Փաշինեանը յայտնել է, որ խորհրդարանական ուժերի հետ հանդիպումներ է սկսում։ Բայց եթէ չստացւի, կը դիմի նաեւ քաղաքացիների աջակցութեանը։

«alikonline.ir» - ՀՀ վարչապետն այսօրւանից սկսում է արտահերթ ընտրութիւնների շուրջ աշխատանքային հանդիպումները խորհրդարանական ուժերի հետ։ Այս մասին իր ֆէյսբուքեան ուղիղ յեռարձակման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինեանը: Տեղեկացնում է «Sputnik» Արմենիան:

«Վերջին ամիսները ցոյց տւեցին, որ խորհրդարանում վստահելի իրավիճակ չունենք,- ասել է Փաշինեանը,- արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների յստակ ժողովրդական պահանջ է ձեւաւորւել»։

Քաղաքական ուժերի հետ հանդիպումների ընթացքում, Փաշինեանի խօսքով՝ քննարկւելու է, թէ ինչ կարգով պէտք է հասնեն «շուտափոյթ խորհրդարանական ընտրութիւնների»։

«Ես յոյս ունեմ, որ խորհրդարանական ուժերի հետ մեզ կը յաջողւի գալ համաձայնութեան, եւ քաղաքացիների աջակցութեանը դիմելու անհրաժեշտութիւն չի լինի»,- ասել է Փաշինեանը։

Այդուհանդերձ, նա չի բացառել, որ նման անհրաժեշտութիւն կը ծագի` միաժամանակ յոյս յայտնելով, որ քաղաքացիները պատրաստ կը լինեն աջակցել այդ քաղաքական գործընթացին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։