Հա

Քաղաքական

02/10/2018 - 12:30

«Պատմութիւնն ուղղակի զարմանալի ելեւէջներ ունի». Վարդան Ոսկանեանը՝ Պահակազօրի հրթիռային հարւածի մասին

«Միշտ նշել եմ, որ պատմութիւնն ուղղակի զարմանալի ելեւէջներ ունի։ Անցեալ գիշեր «Իսլամական յեղափոխութեան պահապաննների կորպուսը», վրէժխնդիր լինելով Ահւազում վերջին ահաբեկչական յարձակման համար, Իրանի տարածքից արձակւած եւ պարսկերէն կարգախօսներով մակնշւած բալիստիկական հրթիռներով հարւած է հասցրել Սիրիայի Աբու Քամալ բնակավայրի շրջակայքին»:

«alikonline.ir» - «Միշտ նշել եմ, որ պատմութիւնն ուղղակի զարմանալի ելեւէջներ ունի։ Անցեալ գիշեր «Իսլամական յեղափոխութեան պահապաննների կորպուսը», վրէժխնդիր լինելով Ահւազում վերջին ահաբեկչական յարձակման համար, Իրանի տարածքից արձակւած եւ պարսկերէն կարգախօսներով մակնշւած բալիստիկական հրթիռներով հարւած է հասցրել Սիրիայի Աբու Քամալ բնակավայրի շրջակայքին»: Այս  մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

«Ուշագրաւ է, որ Աբու Քամալից ոչ շատ հեռու են գտնւում հռչակաւոր Դուրա-Եւրոպոս միջնադարեան քաղաքի աւերակները, որտեղի հրէական սինագոգի պատին Քրիստոսի 3-րդ դարի կէսերին քաղաքը նւաճելուց յետոյ միջին պարսկերէնով վերջին անգամ գրութիւններ էին թողել սասանեան զինւորները։

Ստացւում է, որ մօտ 1800 տարի յետոյ իրանական զօրամիաւորումներն այս անգամ արդէն հրթիռների վրայ արւած պարսկերէն գրութիւններով իրենց գոյութիւնը հաստատեցին Ասորիքի հէնց այն տարածքներում, որտեղ պարտութեան մատնելով հռոմեացիներին, վերջին անգամ ներկայութիւն էին ունեցել միայն Սասանեանների օրօք»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։