Հա

Քաղաքական

03/10/2018 - 12:50

Նոր-հին Հայաստա՞ն

«Նախորդ տարիներին հետաքրքիր երեւոյթ կար․ Հայաստանում պետական վերնախաւում բարձր դիրք ունեցող անձանց որդիները կազմակերպչական, կառավարման ոլորտի բարձրակարգ մասնագէտներ էին»։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է Հայաստանի  Հելսինկեան կոմիտէի նախագահ Աւետիք Իշխանեանը:

«alikonline.ir» - «Նախորդ տարիներին հետաքրքիր երեւոյթ կար․ Հայաստանում պետական վերնախաւում բարձր դիրք ունեցող անձանց որդիները կազմակերպչական, կառավարման ոլորտի բարձրակարգ մասնագէտներ էին»։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է Հայաստանի  Հելսինկեան կոմիտէի նախագահ Աւետիք Իշխանեանը:

«Այսպէս վարչապետ Անդրանիկ Մարգարեանի որդին՝ Տարօն Մարգարեանը սկզբից «ընտրւեց» Երեւանի Աւան վարչական շրջանի ղեկավար եւ քանի որ իրեն «փայլուն» դրսեւորեց, հետագայում «ընտրւեց» նաեւ Երեւանի քաղաքապետ։ Մէկ այլ վարչապետ, Յովիկ Աբրահամեանի, նոյնպէս «տաղանդաւոր» որդին՝ Արգամ Աբրահամեանն «ընտրւեց» Արտաշատի քաղաքապետ։ ԵԿՄ նախագահ, ՀՀԿ խմբակցութեան պատգամաւոր, գեներալ Մանուէլ Գրիգորեանի «տաղանդաւոր» որդին՝ Կարէն Գրիգորեանը «ընտրւեց» Էջմիածնի քաղաքապետ (էլ չեմ խօսում պաշտօնեաների սիրասուն, միեւնոյն ժամանակ «տաղանդաւոր» զաւակների բազմաթիւ նախարարներ, տեղակալներ, դեսպաններ նշանակման մասին): Եւ ահա պարզւում է, որ Նոր Հայաստանի նոր վերնախաւի, ՔՊ անդամ, պատգամաւոր, ապագայ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայէլեանի որդու «տաղանդը» յեղափոխութիւնից յետոյ նոյնպէս փայլատակում է եւ շուտով նա «կընտրւի» Հրազդանի քաղաքապետ։ Սակայն ի տարբերութիւն ՀՀԿ-ի, որը բացայայտ պաշտպանում էր հարազատ կուսակցութեան ազգականների թեկնածութիւնները, ՔՊ-ն «դիւանագիտօրէն» չի պաշտպանում Հրազդանի ՔՊ գրասենեակի ղեկավար Սեւակ Միքայէլեանի թեկնածութիւնը, ինչպէս նաեւ այլ թեկնածու չի առաջադրում։ ․․․Ընդամէնը․․․

Յ․Գ․ 1990 թ․ ասյպիսի պատմութիւն էր պտտւում․ ՀՀ Գերագոյն Խորհրդում հանդիպում են Վլադիմիր Մովսիսեանն եւ արդէն շքեղ կոստիւմով Խաչիկ Ստամբոլցեանը։ Մովսիսեանը հարցնում է․

-Խաչի՞կ, էս կոստիւմը որտեղի՞ց...

Խաչիկ Ստամբոլցեան․

-Նւիրել են,

Վլադիմիր Մովսիսեան․

-Բա մեզ ինչի՞ էիր հայհոյում, չէ՞ որ մեզ էլ էին նւիրում․․․»:

Յարակից լուրեր

  • «ԱԱԾ-ում ոչ «յարմար» մարդու նշանակման դէպքում կարող է աննկատ սաբոտաժ ընթանալ. համակարգը ներքին «ճշմարտութիւններ» ունի եւ չի հանդուրժի համակարգից հեռու որեւէ մէկին». «Իրատես»
    «ԱԱԾ-ում ոչ «յարմար» մարդու նշանակման դէպքում կարող է աննկատ սաբոտաժ ընթանալ. համակարգը ներքին «ճշմարտութիւններ» ունի եւ չի հանդուրժի համակարգից հեռու որեւէ մէկին». «Իրատես»

    «Իրատես»-ը գրում է. «Ասում են, թէ ու­ժա­յին կա­ռոյց­նե­րում, մասնաւորա­պէս ԱԱԾ-ում, լուրջ ան­հանգստու­թ­իւն կայ` ով է դառ­նա­լու կա­ռոյցի ղեկա­վա­րը: Չնա­յած ար­դա­րա­դա­տու­թեան ե­րիտ­նա­խա­րար Ռուս­տամ Բա­դա­ս­եա­նը բա­ցա­ռել է նման հե­ռան­կա­րը, այ­նու­հան­դերձ, այս պա­հին քն­նարկ­ւող միակ թեկնածուն նա է:

  • Չերչիլն ու Խանջեանը
    Չերչիլն ու Խանջեանը

    Հայաստանի՝ որպէս իրաւական պետութեան կայացման մասին, ի տարբերութիւն ժողովրդավարութեան, խօսակցութիւններն սկսւեցին աւելի ուշ, հաւանաբար 1995 թ. սահմանադրական նախագծերի քննարկումների ժամանակ։ Ինչպէս մինչ այդ ժամանակաշրջանը, այնպէս էլ այսօր, ենթադրում եմ, որ մեր հասարակութեան գերակշիռ մեծամասնութեան համար, իրաւական պետութիւն հասկացութիւնն, այն է՝ իրաւունքի եւ օրէնքի երկիր ունենալը, ոչ միայն առանձնապէս ընկալելի, նաեւ ընդունելի չի. «… Մէկն ըլնի ժողովրդի մասին մտածի… ի՛նչ օրէնք, ի՛նչ բան, բոլորին նստցնել… Էս Նիկոլը խի՞ չի սաղին նստցնում եւ այլն»:

  • Ունենք ձախողւող իշխանութիւն
    Ունենք ձախողւող իշխանութիւն

    Ի՞նչ տւեց մեզ թաւշեայ յեղափոխութիւնը, ի՞նչ խնդիրների առջեւ ենք այսօր. Hraparak.am-ը զրուցել է ՀՅ Դաշնակցութեան Գերագոյն մարմնի անդամ, բնապահպանութեան նախկին փոխնախարար Յակոբ Մաթիլեանի հետ:

  • Իշխանութիւնը կոռուպցիոն գործարք է առաջարկում դատաւորներին
    Իշխանութիւնը կոռուպցիոն գործարք է առաջարկում դատաւորներին

    Արդարադատութեան նախարարը «ՍԴ մասին» օրէնքում փոփոխութիւն է առաջարկում, ըստ որի Սահմանադրական դատարանի դատաւորները մինչեւ 2019 հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացնելու դէպքում կը պահպանեն հրաժարականի պահին իրենց ունեցած աշխատավարձը եւ այլ սոցիալական երաշխիքները, իսկ պաշտօնավարման տարիքը լրանալուց յետոյ կօգտւեն դատաւորի համար օրէնքով սահմանւած կենսաթոշակից։ 

  • Հարց իրենց չէզոք, անաչառ համարող հասարակական գործիչներին
    Հարց իրենց չէզոք, անաչառ համարող հասարակական գործիչներին

    Հայաստանում Հելսինկեան կոմիտէի նախագահ Աւետիք Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ս․ թ․ յունւարի 17-ին ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց Սամուէլ Մայրապետեանի գործով եւ ՀՀ իշխանութիւններին յանձնարարեց ապահովել Սամուէլ Մայրապետեանի բուժումն իրականացնել Գերմանիայում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։