Հա

Քաղաքական

07/10/2018 - 11:40

Մենիշխանութեան կիրքը. յեղափոխութիւնը յանգեցրեց ահաբեկման

Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Մինչեւ ձմեռ առատ բերք է լինելու, Երեւանի բերքահաւաքը ցոյց տւեց, որ պիտի շուտ Հանրապետութեան բերքն էլ հաւաքել, թէ չէ մնայ, գարնանը կարող է փտել։ Բայց մանգաղը Ազգային ժողովում է, պէտք է ձեռնրից վերցնել, որ հաւաքի։ Ազգայն ժողովը չեմուչում է անում, ասում է արի իրար հետ որոշենք բերքահաւաքի օրը։ Ոնց թէ, դու ով դառար որ բերքի մասին մտածես, բերքը մենակ իմն է ու երբ ուզեմ էն ժամանակ պիտի հաւաքեմ։

«alikonline.ir» - Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Մինչեւ ձմեռ առատ բերք է լինելու, Երեւանի բերքահաւաքը ցոյց տւեց, որ պիտի շուտ Հանրապետութեան բերքն էլ հաւաքել, թէ չէ մնայ, գարնանը կարող է փտել։ Բայց մանգաղը Ազգային ժողովում է, պէտք է ձեռնրից վերցնել, որ հաւաքի։ Ազգայն ժողովը չեմուչում է անում, ասում է արի իրար հետ որոշենք բերքահաւաքի օրը։ Ոնց թէ, դու ով դառար որ բերքի մասին մտածես, բերքը մենակ իմն է ու երբ ուզեմ էն ժամանակ պիտի հաւաքեմ։

1988 թւին Ղարաբաղ կոմիտէն սենեակում ինչ որ բան էր որոշում, գալիս հրապարակում յայտարարում ժողովուրդը պահանջում է Գերագոյն սովետի նիստ, ու մարդիկ բռունցնքերը բարձրացնում էին։ Գերագոյն Սովետում ինչ որ չեմուչում էին անում, իեա, այ կոմունիստներ, դո՞ւք ով էք որ ժողովրդի պահանջի դէմ գնաք։

Վանօ Սիրդեղեանի խօսքն էր՝ նոմենկլատուրային բանդիտիզմ։ Պատմութիւնը էնպէս շրջւեց, որ իշխանութեան գալով ինքը բանդաներ ստեղծեց։

Իսկ «նոմենկլատուրային բանդիտները» դարձան յարգարժան մարդիկ, այնքան յագարժան որ նրանց առաջնորդը՝ Կարէն Դեմիրճեանը երկրի նախագահ կը դռանար, եթէ չկեղծէին ընտրութիւնները։

Բայց ՀՀՇ-ն 1990-1991 թւերին ընտրութիւնները չկեղծեց, 80-90 տոկոս ձայն ունէին, ինչի՞ կեղծէին։ Նկոլն էլ ունի 90 տոկոս՝ նա պայքարում է մաքուր ընտրութիւնների համար, միայն թէ պիտի ընտրութիւնը էն պահին լինի, երբ ինքը մաքուր 90 տոկոս ունի։ Յետոյ 5 տարի յետոյ, կերեւայ արժի՞ մաքուր ընտրութիւն անել, թէ՞ հակայեղափոխականները կարող է սպառնան երկրի անվտանգութեանը։ Կասեն, բայց Փաշինեանը խոստացել է որ հէնց ձայն չստանայ, մի օր էլ չի մնայ իշխանութեան մէջ։ Բայց ուրիշ բաներ էլ էր խոստացել, օրինակ խոստացել էր որ այլեւս դատաւորներին վերեւից կարգադրութիւններ չեն լինելու, գաղտնալսւած ձայնգրութիւնը ցոյց տւեց որ խաբել է, իսկ ինչո՞ւ այլ հարցերում չի կարող խաբել։

Այո, 1988-1991 թւերին Ղարաբաղ կոմիտէն, ապա ՀՀՇ-ն ամէն քայլ ժողովրդի անունից էր անում, իսկ հէնց բերքը հաւաքեցին, իշխանութեան եկան, երկիրը դարձրին մի քանի ընտնիքի սեփականութիւնը, իսկ լայն զանգւածներին աղքատութեան մատնեցին։

Ժողովուրդը ուզում է, ժողվրդին մի զայրացրէք։ Լաւ, ընդունենք ոչ թէ Փաշինեանն է որոշել արտահերթ ընտրութիւնը դեկտեմբերին անել, այլ ցուցարարները՝ տանը նստել որոշել են՝ նոր տարուց առաջ նոր ՀՀ ԱԺ ունենանք, ու դուրս են եկել փողոց։ Բայց կարելի է հարցնել՝ ո՞վ է ժողովուրդը։ Եթէ ՀՀ քաղաքացիութիւն ունեցող անձինք են, ապա նրանց մէջ կան այնպիսիները որ դէմ են շուտափոյթ ընտրություններին, որ առաջրկում են ՀՀ ԱԺ պատգամաւորների հետ պայմանւորւածութիւններով ընտրութիւնների օրը որոշել, որ ընտրութիւնը չդառնայ մի անձի քմահաճոյքը։ Նրանք լուսնից չեն իջել ժողովրդի դէմ դաւադրութիւն անելու համար, նրանք էլ են ժողովուրդ։ Եւ ահա, այստեղ սկսւում են հակասութիւնները, ինչպէ՞ս կարող է ժողովուրդը մի բան ուզի, նրա մի հատւածը, թէկուզ փոքրամասնութիւնը այլ բան։ Փաշինեանը շատ լաւ պրիոմ է օգտագործում՝ նրանք ժողովուրդ չեն, նրանք հակայեղափոխականներ են։ Աւելի դիպուկ բառ կայ՝ ժողովրդի թշնամիներ են, բայց չարժի օգտգործել, որ տհաճ զուհգհեռները շատ ակնյայտ չլինեն։ Ոչ ոք չի ուզում հակայեղափոխական լինել, վտանգաւոր է, կամ լռում են, կամ էլ արդարանում՝ ախր մենք հակայեղափոխական չենք։ Փաշինեանը ժպտում է՝ ես կը որոշեմ թէ ովքեր էք դուք, եւ նրա ժպիտի ալիքները տարածւում են զանգւածների սրտրերում։

Բայց կարո՞ղ է այնքան շատ մարդ դուրս չգայ փողոց, յեղփոխութիւնից 5 ամիս անցել է, բայց ոչ մի լուրջ փոփոխութիւն մարդկանց կեանքում չկայ։ Ամէն դէպքում արտերը ժամանակ առ ժամանակ պէտք է ոռոգել, նախ թունաքիմիկատ ես փչում «Բոլոր մարդասպանները պէտք է պատասխանատւութեան կանչւեն, թալանւածը՝ մինչեւ վերջին լուման պէտք է վերադարձւի ժողովրդին», ապա նախարարիդ շլանգը տալիս որ ջրի՝ մինչեւ արտահերթ ընտրութիւն չլինի, ներդրումներ չեն լինելու:

Ու բերքը լցւում է փողոցները, աճում Ազգային ժողովի վրայ, Փաշինեանը ահաբեկում է՝ տեսէք, Ազգային ժողովը չցրէք, չթողնէք բերքս հաւաքեմ, հանգիստ կողովներով նկուղը շարեմ, բերքիս ճիւղերը կաճեն, ձեզ կը խղեդեն։

Տաքսի չնստած, վարորդը ասում է՝ էհ, Փաշինեանը սկում է աչքիցս ընկնել։ Ինչի՞։ Որովհետեւ շատ կուլտուրական ա, պիտի թողնէր մտնէինք ազգային ժողով սաղին ցրէինք, գրաւէինք, պրծնէր էթար։ Լաւ, ի՞նչ կը լինի, մի փոքր սպասէք, պատգամաւորների հետ համաձայնութեան գան, նորմալ ընտրութիւններ անցկացնեն։ Ոնց թէ, հէնց հրաժարական տայ, Քոչարեանին կընտրեն վարչապետ, տանկերը կը կոխի, սաղ կը վերենայ։ Ո՞նց են Քոչարեանին ընտրելու, հէնց մէկի մտքով անցնի թեկնածութիւնը դնի, այ էդ ժամանակ կը լցւէք Աժ չէք թողնի։ Չէ, ինչ ես խօսում, էնպէս արագ կանեն, չենք հասցնի։

Ախր հիմա երկնքից աստւած էլ իջնի, վարչապետ չի կարայ դառնայ, կը թողնէք Նիկոլին թողած աստւած ընտրե՞ն։

Չես համոզի, գալիս եմ Ֆէյսբուք, նոյն վախը յայտնում է մտաւորականը՝ հէնց հրաժարական տայ, Քոչարեանին վարչապետ կընտրեն։ Շատ լաւ ստացւեց, Քոչարեանին Ադրիատիկի ծովափներից բերեց, վրան քրէական գործ հարուցեց, որ նրանով վախացնի ամբոխին։

Մէկ է բան չես համոզի, առաջնորդը 90 տոկոսով Աժ-ն վերցնելու խաթեր դուխով ժողովրդին պարանոյիկ է դարձրել։

Կամ էլ լսում ես՝ շուտ ընտրութիւններ են պէտք ազատւելու համար քրէաօլիգարխիկներից։

Բայց քրէաօլիգարխները վաղուց դարձել են ՀՀ հպարտ քաղաքացիներ եւ Փաշինեանը ինչ ասի էն էլ կը քւէարկեն, Ազգային ժողովում դիմադրում են հիմնականում քաղաքական դէմքերը, որոնց վրայ ոչ մի կոմպրոմատ չի լինում աշխատացնել։ Ուրեմն, նրանց մի ձեւ կայ ահաբեկելու՝ ամբոխով՝ շնորհակալ եղէք ինձ որ ձեզ չեն հոշոտում, բայց որ չենթարկւէք, ոչինչ չեմ կարող անել։ ՔՊ-ի պատգամաւորն էլ յայտարարում է. «Մարդիկ կը բռնեն, կը մտցնեն աղբարկղերի մէջ, չենք կարողանալու այդ մարդկանց զերծ պահել»։ Յիշե՞նք այն կառավարութիւները որոնց բանակներն ու ոստիկանութիւնները «զերծ չէին պահում» ուրիշներին խցեր ու աղբամաններ մտցնելուց։ Այս ահաբեկումը Եւրոպայի խորհդի անդամ երկրում, որտեղ ոչ մի իրաւապաշտպան ձայն չի հանում»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։