Հա

Քաղաքական

07/10/2018 - 13:20

Երեւանեան կրակոցների հետքերով. յայտնաբերւել է Յարութիւն Ղարագեոզեանի դին, նախնական տւեալներով՝ նա ինքնասպան է եղել

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, յայտնաբերւել է ՀՀ ԱԺ նախկին պատգամաւոր Յարութիւն Ղարագեոզեանի (Կարամելի Յարութ) դին։ 

«alikonline.ir» - Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, յայտնաբերւել է ՀՀ ԱԺ նախկին պատգամաւոր Յարութիւն Ղարագեոզեանի (Կարամելի Յարութ) դին։ Տեղեկացնում են հայաստանեան ԶԼՄ-ները:

ՀՀ ոստիկանութեան լրատւական վարչութեան պետի տեղակալ Էդգար Ջանոյեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել դէպքի վայրում յայտնւած զէնքի եւ այլ մանրամասների մասին։

«Այսօր Դաւիթաշէնի 2-րդ թաղամասում գտնւող քարի արտադրամասում գտնւող շինութեան մէջ յայտնաբերւել է Յ. Ղարագեոզեանի դին՝ գլխին հրազէնային վնասւածքով։

Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ։ Նախնական տւեալներով՝ Յ․Ղարագեոզեանը ինքնասպանութիւն է գործել։ Նախաքննութիւնը շարունակւում է»։

Յարութիւն Ղարագեոզեանը կասկածւում էր ՀՀ ԱԺ նախկին պատգամաւոր Կարօ Կարապետեանի (Իւվեցի Կարոյի) սպանութեան եւ մէկ հոգու էլ հրազէնային վնասւածք պատճառելու մէջ:

Երկու նախկին գործընկերների մէջ գոյքային վէճ է եղել։ Վէճը հարթելու համար նրանք հոկտեմբերի 6-ին հանդիպել են Նորք-Մարաշում գտնւող «Այգիներ» ռեստորանային համալիրում։ Հանդիպմանը եղել է նաեւ երրորդ կողմ, որը, ենթադրւում է, պէտք է կարգաւորէր ծագած վէճը։

Յարակից լուրեր

  • Կրակոցներ Երեւանում. սպանւել է ԱԺ նախկին պատգամաւորը
    Կրակոցներ Երեւանում. սպանւել է ԱԺ նախկին պատգամաւորը

    Հոկտեմբերի 6-ի երեկոյեան, Երեւանի Նորք-Մարաշ շրջանի ռեստորաններից մէկում կրակոցներ են հնչել, որոնց հետեւանքով սպանւել է ՀՀ ԱԺ նախկին պատգամաւոր, «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան անդամ, «Իւվեցի Կարօ» մականւամբ Կարօ Կարապետեանը:

  • ԿՀՎ գաղտնազերծւած փաստաթղթերը կասկածի տակ են դնում Հիտլէրի ինքնասպանութեան վարկածը
    ԿՀՎ գաղտնազերծւած փաստաթղթերը կասկածի տակ են դնում Հիտլէրի ինքնասպանութեան վարկածը

    Օրերս ԿՀՎ-ի (CIA-ԽՄԲ.) արխիւներից որոշ գաղտնազերծւած փաստաթղթեր անուղղակիօրէն հաստատում են, որ Ադոլֆ Հիտլէրը 1945 թւականին ինքնասպան չի եղել, այլ փախել է Լատինական Ամերիկա: 

  • Լոնդոնի հրդեհից փրկւածները փորձել են ինքնասպանութիւն գործել
    Լոնդոնի հրդեհից փրկւածները փորձել են ինքնասպանութիւն գործել

    Առնւազն 20 հոգի, ովքեր փրկւել են լոնդոնեան բարձրայարկ շէնքի ողբերգական հրդեհից, ինչպէս նաեւ այդ հրդեհի որոշ ականատեսներ, փորձել են ինքնասպանութիւն գործել վերջին ամիսների ընթացքում:

  • Ինչպէս են գիտակից մարդիկ յաղթահարում ստրեսը
    Ինչպէս են գիտակից մարդիկ յաղթահարում ստրեսը

    Ստրեսը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ մասնագիտական զարգացման եւ առաջխաղացման համար: Ահա թէ ինչու է կարեւոր արագ ու արդիւնաւէտ կերպով յաղթահարել ստրեսը: Այս մասին գրում է «Time» հանդէսը եւ ներկայացնում՝ «13 բան, որ գիտակից մարդիկ չեն անում» գրքի հեղինակ, հոգեթերապեւտ Էմի Մորինի խորհուրդներն այս առումով:

  • «Խազար» ինստիտուտ.- «2015-ի սկզբից Ադրբեջանի ԶՈՒ-ի կորուստը կազմել է 38 մարդ»
    «Խազար» ինստիտուտ.- «2015-ի սկզբից Ադրբեջանի ԶՈՒ-ի կորուստը կազմել է 38 մարդ»

    Ադրբեջանի պաշտպանութեան եւ անվտանգութեան հատւածի կորուստները 2015 թւականի առաջին վեց ամիսների ընթացքում կազմել են 38 մարդ: Նրանցից 15-ը մարտական, 23-ը՝ ոչ-մարտական կորուստներ են:
    Այս մասին, ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «contact.az» լրատւական կայքը, յայտնում է ադրբեջանական «Խազար» ռազմական հետազօտութիւնների ինստիտուտը՝ յղում կատարելով ադրբեջանական ԶԼՄ-ների եւ սոցցանցերի մոնիտորինգի տւեալներին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։