Հա

Քաղաքական

08/10/2018 - 12:40

Վահրամ Բաղդասարեան. «Դեկտեմբերին արտահերթ ընտրութիւններ անցկացնելու վերաբերեալ ՀՀԿ-ն որեւէ որոշում չի կայացրել»

Դեկտեմբերին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւններ անցկացնելու վերաբերեալ մենք որեւէ որոշում չենք կայացրել . այս մասին աժ ճեպազրոյցների ժամին յայտարարել է ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանը:

«alikonline.ir» - Դեկտեմբերին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւններ անցկացնելու վերաբերեալ մենք որեւէ որոշում չենք կայացրել . այս մասին աժ ճեպազրոյցների ժամին յայտարարել է ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանը: Գրում է «yerkir.am»-ը:

«Մենք մեր յայտարարութիւնը տարածել ենք եւ պատրաստ ենք նորմալ բանակցային պրոցեսում, բոլոր քաղաքական ուժերի հետ համաձայնութեան գալու պայմաններում, ինչպէս նաեւ բոլորիս տրւի ժամանակ, որպէսզի կարողանանք պատրաստւել ընտրութիւններին, եւ համերաշխ, առանց ցնցումների եւ այլ խնդիրների գնանք ընտրութիւնների», - ասաց Բաղդասարեանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինեանը հոկտեմբերի երկուսին ասել է, որ դեկտեմբերին պէտք է գնանք արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին, եւ դա վերջնական է: Բաղդասարեանը յաւելեց, որ ինքը ասել է, որ դեկտեմբերի համար պատասխանատւութիւն չի վերցնում, սակայն մայիս-յունիսին անցկացնելու համար վերցնում էր այդ պատասխանատւութիւնը:

Նրա խօսքով` ընտրութիւնների անցկացման մայիս-յունիս ամիսը որոշւած է եղել շատ երկար ճանապարհային քարտէզի քննարկման արդիւնքում: Պէտք է լինէր Ընտրական օրէնսգրքի քննարկում, օրէնքների կարգաւորում, քաղաքական ուժերին պատրաստւելու ժամանակ ու հնարաւորութիւն տրւէր: «Ընտրական օրէնսգրքի համար ինտենսիւ աշխատել ենք: Պէտք է սա չարհամարհել, պիտի շանս տանք, որ միջազգային կազմակերպութիւնները կարծիք յայտնեն դրա վերաբերեալ, յետոյ նոր ընդունւի: Դրանից յետոյ միայն ժամանակ տրւի խորհրդարանական ուժերին եւ անցկացւեն ընտրութիւններ»,- նշեց Բաղդասարեանը:

Ընտրութիւնները դեկտեմբերին անցկացնելու վերաբերեալ միւս քաղաքական ուժերի պաշտօնական կամ ոչ պաշտօնական յայտարարութիւնները Բաղդասարեանը չմեկնաբանեց, նշեց` իրենց խմբակցութիւնն այս մասին դեռ քննարկում չի անցկացրել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։