Հա

Քաղաքական

09/10/2018 - 08:15

«Ծառուկեան դաշինքը» պարտաւորւում է վարչապետի թեկնածու չառաջադրել եւ այլ թեկնածուի չաջակցել. Նիկոլ Փաշինեանն ու Գագիկ Ծառուկեանը յուշագիր են ստորագրել

Երէկ՝ հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարութեան շէնքում հանդիպեցին Նիկոլ Փաշինեանն ու Գագիկ Ծառուկեանը: Հանդիպման արդիւնքում ստորագրւեց յուշագիր` արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների վերաբերեալ: Տեղեակացնում են հայաստանեան ԶԼՄ-ները:

«alikonline.ir» - Երէկ՝ հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարութեան շէնքում հանդիպեցին Նիկոլ Փաշինեանն ու Գագիկ Ծառուկեանը: Հանդիպման արդիւնքում ստորագրւեց յուշագիր` արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների վերաբերեալ: Տեղեակացնում են հայաստանեան ԶԼՄ-ները:

Յուշագրում մասնաւորապէս նշւած է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը մի կողմից եւ ՀՀ ԱԺ «Ծառուկեան դաշինք» խմբակցութիւնը, ի դէմս «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան նախագահ, խմբակցութեան ղեկավար Գագիկ Ծառուկեանի՝ միւս կողմից (այսուհետ՝ Կողմեր)՝ շահագրգռւած լինելով Հայաստանի Հանրապետութիւնում ժողովրդաիշխանութեան հաստատման գործում, ստորագրում են սոյն յուշագիրը՝ ներքոշարադրեալի վերաբերեալ:

Կողմերը համակարծիք են 2018 թւականի դեկտեմբեր ամսւայ ընթացքում Հայաստանի Հանրապետութեան՝ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու վերաբերեալ:

Արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների կազմակերպմանը եւ ԱԺ արձակմանը հասնելու նպատակով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի դէպքում «Ծառուկեան դաշինք» խմբակցութիւնը, որպէս յեղափոխութեան աջակից ուժ, պարտաւորւում է ՀՀ վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել վարչապետի որեւէ թեկնածուի: Ինչպէս նաեւ խմբակցութեան պատգամաւորները չեն մասնակցի ԱԺ պատգամաւորների 1/3-ի կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու որեւէ նախաձեռնութեան:

Կողմերը պարտաւորւում են խորհրդարանական ընտրութիւնների նախընտրական քարոզարշաւն անցկացնել կոռեկտութեան եւ փոխադարձ յարգանքի հիման վրայ՝ ՀՀ գործող օրէնսդրութեամբ սահմանւած միւս պայմանների պահպանմամբ:

Կողմերը պատրաստակամ են համատեղ աշխատել երկրում մարդու իրաւունքների պաշտպանութեան մակարդակը բարձրացնելու, Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնն ամրապնդելու, սփիւռքի հետ արդիւնաւէտ համագործակցութիւնը խորացնելու, Հայաստանում օտարերկրեայ ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղութեամբ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։