Հա

Քաղաքական

09/10/2018 - 10:30

Ա. Չալաբեան. «Կուզէի, որ իշխանութիւնն այսուհետեւ իր գործընկերներին պատեհ-անպատեհ հակայեղափոխական չկոչէր ու իր հետ աշխատած նախարարներին պաշտօնից չազատէր փողոցի սուլոցների տակ»

Հերթական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումը արդէն մօտ է, «վատ» բանակցութիւններն էլ շատ աւելի լաւ են, քան «լաւ» աղբամանային պատերազմը, որին շատերը սկսել էին «դուխով» պատրաստւել։

«alikonline.ir» - Հերթական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումը արդէն մօտ է, «վատ» բանակցութիւններն էլ շատ աւելի լաւ են, քան «լաւ» աղբամանային պատերազմը, որին շատերը սկսել էին «դուխով» պատրաստւել։

Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է հասարակական գործիչ, «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աւետիք Չալաբեանը`անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի ու Գագիկ Ծառուկեանի միջեւ ստորագրւած յուշագրին, որով կողմերը պայմանաւորւել են դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների գնալու հարցի շուրջ։

«Ըստ էութեան, հիմա մնում է այդպիսի յուշագիր ստորագրել նաեւ ՀՅԴ հետ, ընդունել նոր Ընտրական օրէնսգիրքը, եւ օրէնքի ուժով ցրել Ազգային ժողովը՝ մենակ մնացած եւ թուլացած ՀՀԿ-ն այդ պայմաններում վարչապետ չի առաջադրի։ Շատ կուզէի, որ դա էլ տեղի ունենայ խելամիտ պայմաններով ու ժամկէտներում, ու ճանապարհ բացէր նոր ընտրութիւններով կայուն իշխանութիւն ձեւաւորելու համար։

Ես նաեւ կուզէի, որ յեղափոխական իշխանութիւնն այսուհետեւ իր գործընկերներին պատեհ-անպատեհ հակայեղափոխական չկոչէր, ու իր հետ աշխատած նախարարներին պաշտօնից նսեմացնելով չազատէր փողոցի սուլոցների տակ (իսկ յետոյ էլ մի քանի օրից ստորագրէր նորից նրանց «յեղափոխականութեան» տակ), կամ էլ իրեն սպիտակ, մնացած բոլորին սեւ չյորջորջէր, որպէսզի մի քանի օր յետոյ քաջալերէր ու գրկաբաց ընդունէր «Սեւերի» ճամբարը լքողներին, կամ էլ չփորձէր սեփական թերութիւնները անընդհատ արդարացնել յակահեղափոխականների դաւադրութեամբ։

Ընտրութիւններից յետոյ իշխանութեան համար գալու է հասարակութեանը տւած իր խոստումները կատարելու ժամանակը, եւ որքան շուտ իշխանութիւնը կենտրոնանայ կառուցողական օրակարգ ձեւաւորելու վրայ, այնքան լաւ իր ապագայ ընտրողների, եւ նաեւ բոլոր մնացածների համար»,- գրառման մէջ նշում է Չալաբեանը։

Յարակից լուրեր

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

  • «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը
    «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը

    Հեղինակաւոր «Ալ Ջազիրա» լրատւամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալէպից Երեւան տեղափոխւած 31-ամեայ ոսկերիչ Վահէ Յովհաննիսեանի կեանքի պատմութեանը:

  • Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ
    Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ

    Իսրայէլի պաշտպանութեան նախարարութիւնը թոյլ է տւել «Aeronautics Defense Systems Ltd» ընկերութեանը վերսկսել Ադրբեջանին «Orbiter 1K» մարտական անօդաչու-կամիկաձեներ առաքելը։ Պաշտօնատար անձինք շարունակում են մնալ պատժամիջոցների տակ, բայց ընկերութիւնն այսուհետ ազատ է իր գործողութիւններում։ Տարօրինակ ոչ մի բան չկայ, որ նման որոշում ընդունւել է հէնց այս ժամանակահատւածում։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։