Հա

Քաղաքական

09/10/2018 - 12:20

Իրանական պետական համակարգն աշխատում է այն կազմող տարբեր օղակների չափազանց հետաքրքիր ներդաշնակմամբ

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ունենալով հնագոյն եւ կայուն աւանդոյթներ՝ իրանական պետական համակարգն աշխատում է այն կազմող տարբեր օղակների չափազանց հետաքրքիր ներդաշնակմամբ։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ունենալով հնագոյն եւ կայուն աւանդոյթներ՝ իրանական պետական համակարգն աշխատում է այն կազմող տարբեր օղակների չափազանց հետաքրքիր ներդաշնակմամբ։

Մեզանում կարծես թէ բոլորովին ուշադրութեան չարժանացաւ դեռեւս այս տարւայ սեպտեմբերի առաջին տասնօրեակում Թեհրանում կայացած «Հնարաւորութիւններ Եւրասիական տարածքում» խորագրով՝ Իրանի մասնաւոր եւ պետական գործարար շրջանակների լայն ներկայացւածութեամբ կայացած համաժողովը, որի ընթացքում հէնց իրանական կողմից հնչեցւել էր նաեւ ուշագրաւ տեսակէտ առ այն, որ Իրանի համար Հայաստանը մուտքի դարպաս է դէպի Եւրասիական տնտեսական միութիւն եւ իրանցի գործարարները պէտք է օգտւեն այդ հնարաւորութիւնից։

Միեւնոյն ժամանակ կրկին իրանական կողմից ընդգծւել էր նաեւ Թեհրանի համար կարեւորագոյն հաղորդակցութեան ուղի հանդիսացող Պարսից ծոց-Սեւ ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղութեամբ գործնական քայլերի անհրաժեշտութիւնը, որը, ի հակադրութիւն մեզանում առկայ «վատատեսութեան», Հիւսիս-հարաւ աւտոմայրուղուն զուգահեռ, ըստ իրանցիների՝ պէտք է ներառի նաեւ Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը։

Համաժողովից մօտ երկու շաբաթ անց ՄԱԿ-ում տեղի ունեցած Ն․ Փաշինեան-Հ․ Ռոհանի հանդիպման ժամանակ Իրանի նախագահն իր երկրի համար հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցերի շրջանակում յստակօրէն ընդգծել էր նաեւ երկկողմ յարաբերութիւններում վերոնշեալ երկու ուղղութիւնները՝ մատնաշելով, որ Թեհրանը կը քաջալերի իրանական մասնաւոր բիզնեսը՝ Հայաստանում ներկայութիւն ունենալու նպատակով, իսկ Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջանցքը բնորոշել էր «արտակարգ կարեւորութեան»»։

Յարակից լուրեր

  • «Որեւէ երկրի հետ պատերազմելու նպատակ չունենք, սակայն պաշտպանելու ենք մեզ». Զարիֆ
    «Որեւէ երկրի հետ պատերազմելու նպատակ չունենք, սակայն պաշտպանելու ենք մեզ». Զարիֆ

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն Իրանի նախկին ԱԳ նախարարների եւ Իրանում հաւատարմագրւած դեսպանների ու օտարերկրեայի դիւանագիտական ներկայացուցիչների մասնակցութեամբ կազմակերպւած հանդիպման ժամանակ անդարադարձել է յետյեղափոխութեան շրջանում Իրանի արատաքին քաղաքականութեանը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

  • «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը
    «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը

    Հեղինակաւոր «Ալ Ջազիրա» լրատւամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալէպից Երեւան տեղափոխւած 31-ամեայ ոսկերիչ Վահէ Յովհաննիսեանի կեանքի պատմութեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։