Հա

Քաղաքական

09/10/2018 - 13:10

Քննի՞չ է գալիս. ինչ նպատակ ունի Բոլտոնի այցը Հայաստան

Կէս ամսից Հայաստան է այցելելու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնը։ Արդէն պարզ է` ինչ են քննարկելու յայտնի ամերիկեան «բազէն» ու ՀՀ ղեկավարութիւնը, յայտնի չեն միայն մանրուքները, սակայն ինչպէս յայտնի է, հէնց դրանք են ամենակարեւորը։

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնի այցին մնաց երկու շաբաթ։ Նա այցելելու է Ռուսաստան ու Հարաւային Կովկասի երկրներ։ Պարզ է` ինչի մասին է խօսելու Բոլթոնը երկրներից իւրաքանչիւրում, իսկ մեզ, բնականաբար, հետաքրքրում է այդ ուղեւորութեան երեւանեան մասը։ Գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Ե՛ւ մոսկովեան, ե՛ւ թբիլիսեան, ե՛ւ ապշերոնեան (Ադրբեջան-ԽՄԲ.) այցերը ոչ ուղղակիօրէն, բայց կապ կունենան Հայաստանի հետ։ Ամէն ինչ փոխկապակցւած է ե՛ւ ռազմավարական դաշնակցի, ե՛ւ տարածաշրջանի հարեւանի հետ, իսկ Բոլթոնի այցը կարող է միայն աւելացնել լարւածութիւնը տարածաշրջանում։

Ահա, օրինակ, Վրաստանը. հասկանալի է, որ խօսքը լինելու է երկրի՝ վերջերս յայտարարած ՆԱՏՕ մտնելու մասին, որն ակնյայտօրէն Ռուսաստան դէմ ուղղւած ակցիա է. դա այլ իմաստ չունի։ Այստեղ, իհարկէ, բարդութիւններ են առաջանում կապւած Աբխազիայի ու Հարաւային Օսեթիայի հետ, քանի որ դրանք դաշինքի ու Վրաստանի տեսակէտից չկարգաւորւած տարածքային վէճեր են։

Այստեղ երեք տարբերակ կայ։ Առաջինը` ամենաքիչ հաւանականը, բոլոր կողմերը ճանաչում են այդ Հանրապետութիւնների անկախութիւնը, ու հակամարտութիւնը սպառւած է համարւում։ Երկրորդը՝ Թբիլիսիի ՆԱՏՕ մտնելուց յետոյ հարցը ուժային միջոցներով լուծելու փորձն է, սակայն դա չափազանց վտանգաւոր է ամբողջ աշխարհի համար, եւ մի հարց էլ կայ` արդեօ՞ք հիւսիսատլանտեան դաշինքում պատրաստ են իրադարձութիւնների նման զարգացման։

Ամենայն հաւանականութեամբ` Վրաստանի համար բացառութիւն կարւի, ու այդ երկիրը կընդունեն առանց պատերազմի ու Սուխումի ու Ցխինւալի անկախութեան ճանաչման։ Նոյնիսկ նախադէպ կայ (այնտեղ, իհարկէ, այլ իրավիճակ է). Թուրքիան տասնամեակներով օկուպացրել է Հիւսիսային Կիպրոսը, որը, բացի Անկարայից, ոչ ոք չի ճանաչում։

Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամ դառնալու վերջին երկու տարբերակները ուղղակիօրէն վտանգաւոր են Հայաստանի համար, տարածաշրջանը լարւածութեան նոր փուլ կը մտնի։ Բանն այն չէ, որ նատոյական Վրաստանը Հայաստանի համար անմիջական սպառնալիք է լինելու, իհարկէ ոչ. սակայն Թբիլիսիի որոշակի անկանխատեսելիութիւնը (յիշենք մեքենաներով Վրաստանի տարածքով ցորենի տեղափոխութեան արգելքը) պէտք է հաշւի առնել։

Թէ չէ, մեր կողքին, այսպէս թէ այնպէս, անկախութեան տարիներից կայ սպառնալիք՝ ի դէմս ՆԱՏՕ-ի Եւրոպայում ուժեղագոյն բանակի տեսքով, ու այն կը լինի այնքան, քանի գոյութիւն ունի հայկական պետութիւնը։ Երբ հարեւանդ քեզ թշնամի համարող Անկարան է, որը ղեկավարում է Էրդողանը, էլ ոչինչ վախենալու չի։

Այնպէս որ՝ ՆԱՏՕ-ի համատեքստում Վրաստանի մասին խօսակցութիւն Բոլթոնը Երեւանում ամենայն հաւանականութեամբ կը բացի։ Նա պարտադիր կը խօսի Իրանի հետ յարաբերութիւնների մասին, քանի որ դա է նրա այցի հիմնական նպատակներից մէկը։ Ակնյայտ պատճառներով, նա դժւար թէ Հայաստանի վրայ մեծ ճնշում գործադրի, սակայն անպայման կը փորձի փչացնել այն, ինչ կարող է։

Ու անպայման կանդրադառնայ Ռուսաստանի հետ համատեղ Սիրիայում հայկական հումանիտար առաքելութեանը։ Քաղաքագէտ Սուրէն Սարգսեանը, մասնաւորապէս նշում է, որ այդ թեման ամերիկացիների համար զգայուն է. նոյնիսկ միայն սակրաւորները, բժիշկներն ու այլ ոչ ագրեսիւ մասնագէտները նրանց հունից հանում են։ Սարգսեանը կարծում է, որ Բոլթոնը կը փորձի Երեւանին համոզել չանել դա։

Շատ կարեւոր է չենթարկւել ճնշմանը, քանի որ առաքելութիւնն ակնյայտօրէն հումանիտար է ու, վերջիվերջոյ, ուղղւած է պատերազմի հետեւանքների վերացմանը, այլ ոչ թէ այն բորբոքելուն։ Պէտք է պնդել, որ Հայաստանը մասնակցելու է առաքելութեանը, դա է աւելացնում յարգանքը երկրի նկատմամբ, այլ ոչ թէ ենթարկւելու պատրաստակամութիւնը։

Ղարաբաղեան հարցն էլ չի անտեսւի, ու այստեղ հետաքրքիր կը լինեն (եթէ հնչեն) մեկնաբանութիւնները Թրամփի խօսքերի վերաբերեալ այն մասին, որ առաջիկայ շաբաթների, կամ ամիսների ընթացքում հակամարտութեանը լուծում կը տրւի. յիշու՞մ էք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարութեանը յղած նրա ուղերձները։ Հետաքրքիր է` ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը, թէեւ հնարաւոր է, որ այդպէս բարեմաղթանք է արտայայտել, առանց կոնկրետ մտքի։

Ամէն դէպքում, այս այցով տարածաշրջանը չի թեթեւանայ, բարձրաստիճան ամերիկացիներն ինչ-որ տեղ չեն գնում անհաշտների հաշտեցնելու ու չհամաձայնւողներին համաձայնեցնելու։ Լաւագոյն դէպքում բլիթներ կը բաժանեն ու կը գնան, իսկ տեղացիները ստիպւած կը լինեն ուտել այդ բլիթները։

Յարակից լուրեր

  • Զատուլին. «Երեւանի խօսքն ու գործը հակասում են իրար»
    Զատուլին. «Երեւանի խօսքն ու գործը հակասում են իրար»

    ՌԴ Պետդումայի պատգամաւոր Կոնստանտին Զատուլինը «TVNZ»-ի հետ զրոյցում անդրադարձել է ՀՀ-ում կատարւող իրադարձութիւններին: 

  • «Հայրենիքը ձեզ չի մոռանայ»
    «Հայրենիքը ձեզ չի մոռանայ»

    Հետեւելով Ազգային Ժողովի արտահերթ ընտրութիւններու արդիւնքին, մտաբերեցի մեր հանգուցեալ ընկերոջ՝ Վահան Յովհաննիսեանի խօսքերը։ Ամէն անգամ երբ իրականացնէինք աշխատանք մը, որ կը սատարէր Արցախի, Հայաստանի կամ Սփիւռքի տնտեսական վերելքին, պաշտպանական հզօրացման, քաղաքական-դիւանագիտական նուաճումին, Վահանը քնքուշ ժպիտով մը կ՚ըսէր, «Տղերք, հայրենիքը ձեզ չի մոռանայ»։

  • Առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց Հայ ակումբ
    Առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց Հայ ակումբ

    Շաբաթ, 8 դեկտեմբեր 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընկերակցութեամբ Հայ ակումբի շինարարական եւ շտաբի ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանի, այցելեց Հայոց Ակումբ, վերահասու լինելու տարւող աշխատանքներին:

  • Մեկնարկել են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւնները
    Մեկնարկել են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւնները

    Հայաստանում, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները:

  • Հայոց ազգային «Գոհար» դպրոցի աշակերտներն այցելեցին առաջնորդ Սրբազանին
    Հայոց ազգային «Գոհար» դպրոցի աշակերտներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

    Հինգշաբթի, թւականիս դեկտեմբերի 6-ին, հայոց ազգային «Գոհար» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներն իրենց կրօնի ուսուցիչ՝ գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանի հետ ներկայացան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։