Հա

Քաղաքական

10/10/2018 - 08:15

Յայտարարութիւն. «ՀՀԿ-ն չունէր եւ չունի մտադրութիւն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն»

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցութիւնը հանդէս է եկել արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների վերաբերեալ յայտարարութեամբ:

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցութիւնը հանդէս է եկել արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների վերաբերեալ յայտարարութեամբ: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Ինչպէս տեղեկացրին ՀՀԿ լրատւական ծառայութիւնից,  ՀՀԿ խմբակցութեան յայտարարութեան մէջ ասւում է.

«Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականութեանը եւ չենք խոչընդոտում ՀՀ կառավարութեան աշխատանքներին: Արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների հետ կապւած բազմիցս արտայայտել ենք մեր այն դիրքորոշումը, որ դէմ չենք արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին, որի պատասխանատւութիւնն ամբողջութեամբ ՀՀ կառավարութեանն է:

Մեր պատկերացմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների համար ողջամիտ ժամկէտը մայիս-յունիս ամիսներն են, որի դէպքում հնարաւոր կը լինի խորհրդարանական պետութեանը հարիր խորհրդարան ձեւաւորելու համար լիարժէք քննարկել Ընտրական օրէնսգրքի փոփոխութիւնները խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպութիւնների, ՀՀ-ում գործող միջազգային կառոյցների, դեսպանութիւնների, Վենետիկի յանձնաժողովի, ԵԱՀԿ ԺՄԻԳ մոնիթորինգի յանձնաժողովի հետ:

Բացի այդ, նշւած ժամանակահատւածում հնարաւոր կը լինի պայմանաւորւածութիւններ ձեռք բերել միջազգային կառոյցների հետ՝ թափանցիկ ընտրութիւններ անցկացնելու համար անհրաժեշտ տեխնիկական բոլոր միջոցների ձեռքբերման համար:

Մենք մեր պատրաստակամութիւնն ենք յայտնել բոլոր քաղաքական ուժերի հետ մայիս-յունիս ամիսներին ընտրութիւններ անցկացնելու վերաբերեալ միասնական յայտարարութեամբ հանդէս գալու համար: Անկախ այս ամէնից, չընդունելով դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու վերաբերեալ ՀՀ կառավարութեան բերած հիմնաւորումները՝ Հանրապետական խմբակցութիւնը չունէր եւ չունի մտադրութիւն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն: Մեր արտայայտած այս մօտեցումների նպատակը մէկն է` ապահովել ժողովրդավարական սկզբունքներով նոր խորհրդարանի ձեւաւորումը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։